Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Լինելո՞ւ է արդյոք Լարսի այլընտրանքը, կարող եմ ձեզ հավաստիացնել, որ, այո՛, լինելու է». Կարեն Կարապետյան (Գրուզիա Online)

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Դայջեսթ

16:27 , 24 Փետրվար 2017

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը Վրաստանի իր պաշտոնակից Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ համաձայնության է եկել Վերին Լարսի այլընտրանքի հարցի շուրջ: Այս մասին «Գրուզիա Online»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ կայացած զրույցում ասել է Կարեն Կարապետյանը:

«Եթե ձեզ հետաքրքրում է՝ լինելո՞ւ է արդյոք Լարսի այլընտրանքը, ապա կարող եմ ձեզ հավաստիացնել, որ, այո՛, լինելու է: Մնացածի մասին՝ հետո, առայժմ չեմ բացում փակագծերը: Մենք համաձայնության ենք եկել ինչպես Լարսի, այնպես Էլ Էներգետիկական միջանցքի շուրջ»,-ասել է Կարապետյանը:

ՀՀ վարչապետն իր այցը գնահատել է արդյունավետ, ջերմ ու կառուցողական, նշելով, որ ամբողջությամբ կատարել է այն ծրագիրը, որով ժամանել է Վրաստան: Կողմերը համաձայնել են, որ հայ-վրացական հարաբերություններն անհրաժեշտ Է դիտարկել նաեւ տարածաշրջանային համատեքստում՝ օգտագործելով երկու երկրների հնարավորությունները:

«Այն ժառանգությունը, որ մենք ունենք, անհրաժեշտ է պահպանել և փոխանցել հաջորդ սերունդներին»,- հայտարարել է Կարապետյանը:

Բանակցությունների շրջանակներում երկու երկրների վարչապետները քննարկել են նաեւ Վրաստանում ապրող հայերի վիճակը: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա 20-30 տարի անց Կարապետյանը Հայաստանը տեսնում է որպես մի երկիր, որով հպարտանալու են բոլորը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Սամվել Մարտիրոսյանը խորհուրդ է տալիս զգուշանալ ֆեյսբուքում այսպիսի գրառումներից (ֆոտո)

Սա էջը գողանալու համար է արվում։ Եվ փորձը ցույց է տալիս, որ լավ էլ հաջող տանում են էջերը

Հայ-ամերիկյան SoloLearn-ը 5,6 մլն դոլար ներդրում է ստացել

5.6 մլն դոլար ներդրում է ստացել հայ-ամերիկյան SoloLearn ստարտափը: Ներդրումն իրականացրել է Naspers Ventures-ը՝ Learn Capital-ի մասնակցությամբ:

«Բանկերն ու բիզնեսը «զգուշավորություն» են ցուցաբերում». Վարդան Արամյան (Sputnik Արմենիա)

27% –ով աճել են ձեռնարկությունների բանկային ներդրումները։ Այսինքն` բիզնեսը գերադասում է բանկ գումար դնել (գրեթե առանց ռիսկի)