Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Լիդիան ինթերնեյշնլի» տնօրեն. Ե՞րբ է Վարչապետն իրականացնելու օրենքի գերակայությունն ապահովելու խոստումը

Վերադարձ լուրերի բաժին

11:30 , 05 Նոյեմբեր 2019

«Լիդիան ինթերնեյշնլն» արձագանքել է Ընկերության՝ Դարբ գետից ջրօգտագործման թույլտվության դիմումի հետ կապված շրջակա միջավայրի նախարարության որոշմանը:

2019 թ. հուլիսի 4-ին ընկերությունը դիմել էր Նախարարությանը՝ Դարբ գետից 43.5 լիտր/վայրկյան ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար: Սեպտեմբերի 9-ին նախարարությունը հետաձգել էր թույլտվությունը և տրամադրել մի շարք դիտողություններ, այդ թվում՝ պահանջվող 43.5 լ/վ ծավալը վերանայելու անհրաժեշտության մասին՝ Դարբում սեզոնի երեք ամսվա ընթացքում ջրի անբավարար քանակի պատճառով:

Սեպտեմբերի 26-ին ընկերությունը գրավոր պատասխանել էր նախարարությանը՝ վերանայելով թույլտվության դիմումը և դիմելով 40 լ/վ ջրօգտագործման թույլտվության համար, ինչպես խորհուրդ էին տվել նախարարության պաշտոնյաները՝ ընկերության հետ քննարկումների ժամանակ: Հոկտեմբերի 31-ին Ընկերությունը ստացել է շրջակա միջավայրի նախարարի կողմից հոկտեմբերի 25-ին ստորագրված ջրօգտագործման թույլտվության դիմումի մերժումը:

«Լիդիանի» իրավախորհրդատուները մեկնաբանել են, որ Հայաստանի օրենսդրության համաձայն, եթե նախարարությունը որոշում չի տրամադրել 50 աշխատանքային օրվա ընթացքում, ապա դիմումը համարվում է բավարարված, և ընկերությունը կարող է օգտվել համապատասխան իրավունքից: Իրավախորհրդատուները նաև պարզաբանել են, որ նույնիսկ հաշվի առնելով նախարարության կողմից ընկերության դիմումի հետաձգումը, գերատեսչությունը, միևնույն է, գերազանցել է օրենքով սահմանված 50 օրը, և «Լիդիանը» կարող է համարել, որ ունի Դարբից ջրօգտագործման թույլտվությունը՝ իր դիմումի համապատասխան:

Ընկերությունը ծրագրում է դիմել Վարչական դատարան՝ պահանջելով պարտավորեցնել նախարարությանը տրամադրել «Լիդիանին» ջրօգտագործման թույլտվության տպագիր օրինակ, որի իրավունքն ունի՝ համաձայն ՀՀ օրենսդրության:

«Լիդիանի» նախագահի և գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդվարդ Սելլերսն այդ առիթով ասել է, – «Ցավալի է, որ «Լիդիանը» պետք է դարձյալ դիմի դատական մարմիններին՝ ակնկալելով, որ դատարանը կանխի Ամուլսարի ծրագիրն իրականացնելու՝ «Լիդիանի» իրավունքի խախտման ապօրինի փորձերը: Անցյալ ամիս Վարչական դատարանը պարզեց, որ ՀՀ կառավարության նախկին պաշտոնյան ապօրինի կերպով փորձում էր ընկերությանը զրկել Ամուլսարի ծրագիրն իրականացելու իրավունքից: Այժմ, կարծես, արդեն գործող նախարարն է ապօրինի գործողություններով խոչընդոտում ընկերությանը՝ իրականացնել Ամուլսարի ծրագիրը:

2019 թ. օգոսոտսի 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ ընդունեց, որ չկա ոչ մի իրավական հիմք, որի հիման վրա ՀՀ կառավարությունը կարող էր մերժել «Լիդիանի»՝ Ամուլսարի ծրագիրն իրագործելու իրավունքը, և որ երկրի շահերից է բխում թույլ տալ, որպեսզի ծրագիրն իրագործվի: Ե՞րբ է Վարչապետը իրականացնելու օրենքի գերակայությունն ապահովելու խոստումը»:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Մհեր Գրիգորյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին

Ստորագրվել են մի շարք փաստաթղթեր ԱՊՀ մասնակից պետությունների էներգոռեսուրսների արտադրման և սպառման կանխատեսման, երկաթուղային տրանսպորտի համաձայնեցված սակագնային քաղաքականության, կրթական և գիտատեխնիկական ոլորտներում համագործակցության, հակաօդային պաշտպանության ընդհանուր համակարգի, ինչպես նաև տեղեկատվավերլուծական նյութերի վերաբերյալ:

06.12.2019: ԿԲ նախագահի այցը Վիենա

Ստորագրվելու են վարկային համաձայնագրեր՝ վերականգնվող էներգետիկայի, գյուղատնտեսության և բնակարանային ֆինանսավորման ոլորտներում:

Հնարավորություն է ստեղծվում ՀՀ ներմուծել աջ ղեկով տրանսպորտային միջոցներ

Սակայն դրանք պետք է փոխվեն ձախակողմյան ղեկային տեղաբաշխման: