Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Լիդիան Արմենիա» ընկերությունը 2018-ի մարտին կթողարկի ոսկու առաջին ձուլակտորը

Վերադարձ լուրերի բաժին

11:16 , 03 Փետրվար 2017

«Լիդիան Արմենիա» ընկերությունը 2018-ի մարտին կթողարկի ոսկու առաջին ձուլակտորը
Սուրեն Կարայանն ընդունել է «Լիդիան ինթերնեյշնլ» ՍՊԸ  նախագահ և գործադիր տնօրեն Հովարդ Սթիվենսոնի գլխավարած պատվիրակությանը

Փետրվարի 2-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ընդունել է «Լիդիան ինթերնեյշնլ» ՍՊԸ նախագահ և գործադիր տնօրեն Հովարդ Սթիվենսոնի գլխավորած պատվիրակությանը։

Ողջունելով հյուրերին, նախարարն իր գոհունակությունն է հայտնել Հայաստանում ընկերության գործունեության առնչությամբ և հավելել, որ ցանկանում է տեղեկանալ իրականացվող ընթացիկ աշխատանքի մասին, ինչպես նաև պատրաստ է լսել խնդիրների և առաջարկությունների մասին։
– Ուրախ եմ ծրագրի մեկնարկի համար և հուսով, որ շինարարական աշխատանքը նոր թափով կշարունակվի ու 2018 թվականի մարտին ձեռնարկությունը կշահագործվի և կթողարկի իր առաջին արտադրանքը, – ասել է ՍուրենԿարայանն՝ ընդգծելով, որ Հայաստանի կառավարությունը կարևորում է այս ծրագիը, որը կնպաստի Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի  զարգացմանը։

Հովարդ Սթիվենսոնն իր հերթին շնորհակալություն է հայտնել նախարար Կարայանին ընդունելության համար և տեղեկացրել, որ Ջերմուկում շինարարական աշխատանքը նոր թափ է ստանում, և 2018 թվականի մարտին «Լիդիան Արմենիա»-ն կթողարկի ոսկուառաջին ձուլակտորը։

– Մեզ համար շատ հեշտ է աշխատել Հայաստանի կառավարության հետ, քանի որ այն շատ բաց է և արագ է արձագանքում մեր բոլոր առաջարկություններին: Ծրագիրն իրականացնելու ենք 18 ամսվա ընթացքում՝ սկսածներ կաժամանակաշրջանից մինչև 2018 թվականը: Պատրաստվում ենք 370 միլիոն դոլարի ներդրում կատարել և 700 աշխատատեղ ստեղծել 10 տարով (մշտական) և 1300-ը` համատեղ։ Այս ծրագրով սպասվում է տարեկան 259 միլիոն դոլարի արտահանում և 370 միլիոն դոլարի ներդրում: Կարծում եմ` այն կօգնի Հայաստանի Հանրապետության կառավարությանը իրագործելու իր բոլորն պատակներն ու ծրագրերը, – նշել է Հովարդ Սթիվենսոնը:

Հանդիպման ընթացքում հյուրերը նախարարինեններ կայացրել ծրագրի իրականացմանն առնչվող որոշ խնդիրներ, որոնք նախարարը խոստացել է քննարկել և դրանց լուծումների վերաբերյալ առաջարկությունների մասին տեղեկացնել ընկերության ղեկավարությանը։

Հայաստանն ապահովել է ֆինանսական համակարգի հուսալիությունն ու կայունությունը

Նոր թողարկման Եվրապարտատոմսերի արժեկտրոնի եկամտաբերությունն ընդամենը 3.95 տոկոս է՝ հետգնված պարտատոմսերի 6 տոկոսի փոխարեն, ինչը նշանակում է, որ Հայաստանի համար էականորեն նվազել են պարտատոմսերի սպասարկման ծախսերը:

Օտարերկրյա ներդրումների ներհոսքը մեկ տարվա ընթացքում ավելացել է 27,6 տոկոսով

Հայաստանում 2019 թվականի հունվար-սեպտեմբերին օտարերկրյա ներդրումների ներհոսքը կազմել է 2 մլրդ 174 մլն դոլար, ինչը 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 465 մլն դոլարով կամ 27.6 տոկոսով:

Ռիսկերից կապահովագրվի ավելի քան 30 հազար հա գյուղատնտեսական հողատարածք

Դրանով գյուղացու ֆինանսական ծախսի առնվազն 50%-ը կհոգա պետությունը, իսկ ցրտահարության ռիսկի ապահովագրավճարն էլ կփոխհատուցվի 60%-ով։