Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Լիդիան Արմենիա» ընկերության բողոքի հիման վրա հարուցվել է քրեական գործ խուլիգանության և ինքնիրավչության դեպքի առթիվ

Վերադարձ լուրերի բաժին

18:38 , 16 Օգոստոս 2019

2019 թվականի օգոստոսի 14-ին Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի դատախազությունում որոշում է կայացվել խուլիգանության և ինքնիրավչության դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի և 322-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քրեական գործ հարուցելու մասին:

2019 թվականի օգոստոսի 14-ին գործը ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն։ Դեռևս 2018 թվականի հուլիսի 24-ին «Լիդիան Արմենիա» ընկերության պաշտոնատար անձի կողմից հաղորդում էր ներկայացվել առ այն, որ 2018 թվականի հունիսի 22-ից մի խումբ անձինք ապօրինի կերպով փակել են «Լիդիան Արմենիա» ընկերության օրինական տիրապետման տակ գտնվող տարածքների մուտքերը և հասարակական կարգի կոպիտ խախտման գործողություններով զուգորդված՝ իրականացնում են ինքնիրավչություն, որի հետևանքով Ընկերությանը շարունակաբար վնասներ է կրում։

Նախապատրաստված նյութերով գործի հարուցումը մերժվել էր հետաքննիչի կողմից, և այդ դիրքորոշումը պաշտպանվել էր Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի դատախազության կողմից, իսկ բոլոր երեք ՀՀ դատական ատյանները պաշտպանել են «Լիդիան Արմենիա» ընկերության դիրքորոշումը։

ՀՀ վճռաբեկ դատարանը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա․Հարությունյանի բերած վճռաբեկ բողոքի վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումը կայացրել էր 2019 թվականի հուլիսի 18-ին։ Կատարվում է նախաքննություն։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Կառավարությունը հավանություն է տվել «օդի փողը» վերացնող նախագծին

Օրինագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկա դրությամբ մոտ 11-12 մլրդ դրամ պետական բյուջե մուտքագրվող օդի տուրքի ձևավորված մակարդակի վրա բացասական ազդեցությունը կլինի ոչ նշանակալի:

Հայաստանում մինչև տարվա վերջ սպասվում է 7 տոկոս տնտեսական աճ

Այդ մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ-ում Ամերիկյան առևտրի պալատի միջոցառման ժամանակ:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Կառավարությունը հաստատեց փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման աջակցության ծրագիրը

Ծրագրի նպատակն է փոքր և միջին ջերմատների կառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության միջոցով ավելացնել ջերմատնային տնտեսությունների մակերեսն ու արտադրանքի արտադրության ծավալները, բարձրացնել արտադրված արտադրանքի մրցունակության մակարդակը, նպաստել գյուղատնտեսությունում տնտեսավարողների եկամուտների ավելացմանը։