Invalid username or password
«Լիդիանի» իրավախորհրդատու Սայադ Բադալյանն այսօր մեկնաբանել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի պատասխանն Ամուլսարի հանքի շահագործումն արգելող իրավական հիմքերի վերաբերյալ հարցին:
«Երկու անգամ տարբեր գետերի ջրօգտագործման թույլտվության հայտեր էր ներկայացրել կազմակերպությունը, երկու անգամն էլ չի բավարարվել, մերժվել է հայտը, քանի որ չի համապատասխանել ՀՀ օրենսդրության պահանջներին»,- նշել է նախարարը»,- ասել էր Էրիկ Գրիգորյանը:
Սայադ Բադալյանը նշել է.
«Հաշվի առնելով, թե ինչ հարց տրվեց նախարարին եւ թե այդ հարցին ինչ պատասխանեց նախարարը, ստացվում է, որ նա ջրօգտագործման թույլտվության մերժմամբ արդարացնում է «Լիդիանի» ճանապարհների ապօրինի շրջափակումը։
Նախարարը, փաստորեն, հայտարարում է, որ ջրօգտագործման թույլտվության բացակայությունը հիմք է տեղի ունեցող ապօրինության համար։ Նախարարն այս հայտարարությամբ, առաջին հերթին, վատ դրության մեջ է դնում կառավարությանը հնարավոր իրավական գործընթացի դեպքում, քանի որ, ըստ էության, ջրօգտագործման թույլտվության բացակայությունը հիմք է համարում ապօրինի շրջափակման համար եւ արդարացնում է դա։ Մինչդեռ վարչապետը դեռեւս սեպտեմբերին հայտարարեց, որ որեւէ իրավական հիմք չկա Ամուլսարի շահագործումը թույլ չտալու համար, եւ դրանից հետո էլ ոչ մի նման իրավական հիմք ի հայտ չի եկել: Ջրօգտագործման թույլտվությունը ո՛չ իրավական տեսանկյունից, ո՛չ էլ տրամաբանորեն նման հիմք լինել չի կարող:
Ինչ վերաբերում է այն պնդմանը, որ դատարանը մերժել է նախարարության դեմ Լիդիանի հայցը, սա եւս զավեշտալի է։ Կառավարության անդամը պետք է որ պատրաստված մոտենա մամուլի ասուլիսներին։ Մինչդեռ այդ չպատրաստվածության հետեւանքով (կամ միգուցե դիտավորությամբ) նախարարը լրագրողներին ներկայացրեց ակնհայտ սուտ տեղեկություն այն մասին, թե իբր դատարանը մերժել է ջրօգտագործման հարցով Լիդիանի հայցը։ Իրականությունը, սակայն, այն է, որ դատարանը ընկերության որեւէ հայց չի մերժել։ Ավելին, ներկայումս վարչական դատարանում քննվում է (ընդունվել է դատարանի վարույթ) ընկերության կողմից ներկայացված 3 հայց Դարբ գետից ջրօգտագործման թույլտվության հարցով եւ 1 հայց Արփա գետից ջրօգտագործման թույլտվության հարցով։
Նշեմ նաեւ, որ ՀՀ քրեական օրենսգրքի 187 հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում օրինական ձեռնարկատիրական եւ այլ տնտեսական գործունեությանը խոչընդոտելու համար։ Կարծում եմ, որ վարչական դատարանի կողմից ընկերության հայցերի բավարարումից հետո շրջակա միջավայրի նախարարության համապատասխան պաշտոնատար անձանց գործողությունները պետք է գնահատման առարկա դառնան նաեւ այս հոդվածի շրջանակում»։
Mediamax.am
Դիտումներ 741
Ucom ընկերության հետ համագործակցության շրջանակներում բոլոր ցանկացողները կարող են ձևակերպել ապառիկ վարկեր Ucom-ի 78 վաճառքի և սպասարկման կենտրոններում և ձեռք բերել ապրանքներ առանց Բանկ այցելելու:
Պետական եկամուտների կոմիտեի կայքում հրապարակվել է 2021 թ. հունվար-մարտ ամիսներին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե վճարված գումարների վերաբերյալ ցանկը:
Փոխվարչապետը նշեց, որ հումքի և կոմպոնենտների ներմուծման վրա սահմանափակումը չի տարածվում, որպեսզի արտադրողների մոտ խնդիրներ չառաջանան: