Invalid username or password
«Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթիդ» ընկերության տարածած հայտարարության համաձայն, Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունը «Լիդիան Արմենիա» ընկերությանը տրել է Արփա գետից 11լ/վ ծավալով ջրառի թույլտվություն։ Ընկերությունը նախկինում երկու անգամ դիմել է Արփա գետից երկարաժամկետ գործունեության համար անհրաժեշտ ավելի մեծ ծավալով՝ ավելի քան 40լ/վ) ջրառի համար, երկու դեպքում էլ ստացել է նախարարության մերժումը։ 2019 թ․ դեկտեմբերի 23-ին ընկերությունը դիմել է նախկինից ավելի փոքր ծավալով ջրօգտագործման հայտով, որն ըստ հաշվարկների բավարար կլինի Ամուլսարի ծրագրի շինարարությունն իրականացնելու համար։
Ընկերությունը դիմել է նաև երկարաժամկետ գործունեության համար Դարբ գետից անհրաժեշտ ծավալով ջրառի հայտով, որը նույնպես Շրջակա միջավայրի նախարարությունը մերժել է 2019 թ․ հոկտեմբերին։ Ընկերությունը վիճարկում է նախարարության այդ մերժումը Հայաստանի վարչական դատարանում։
«Գնահատելի է, որ կառավարությունը տրամադրել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը ջրօգտագործման թույլտվությունը, որն անհրաժեշտ է շինարարությունը վերսկսելու համար։ Այնուամենայնիվ, անհրաժեշտ է նշել, որ Ընկերությունը՝ շարունակվող ապօրինի շրջափակման պատճառով, դեռևս զրկված է իր տարածք մուտք գործելու հնարավորությունից, ինչը հանգեցրել է նրան, որ Ընկերությունը չի կարողացել ներգրավել Ամուլսարի ծրագրի շինարարության ավարտի համար անհրաժեշտ լրացուցիչ ֆինանսավորում», – ասել է «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության նախագահի և գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդվարդ Սելլերսը։
«Մենք կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը ձեռնարկել անհապաղ միջոցներ Ամուլսարի ծրագրի շուրջ տևական ապօրինությանը վերջ դնելու համար։ Օրինականության վերականգնումը բխում է հազարավոր հայաստանցիների, այդ թվում՝ շրջակա համայնքների բնակիչների, ընկերության աշխատակիցների, կապալառուների և մատակարարների, ինչպես նաև Հայաստանում բարեխղճորեն ներդրում կատարած հազարավոր ներդրողների շահերից, ովքեր ներդրում են արել Հայաստանում այն հավատով, որ իրենց օրինական իրավունքները կպաշտպանվեն»,- նշված է Սելլերսի հայտարարության մեջ:
Դիտումներ 868
Ucom ընկերության հետ համագործակցության շրջանակներում բոլոր ցանկացողները կարող են ձևակերպել ապառիկ վարկեր Ucom-ի 78 վաճառքի և սպասարկման կենտրոններում և ձեռք բերել ապրանքներ առանց Բանկ այցելելու:
Պետական եկամուտների կոմիտեի կայքում հրապարակվել է 2021 թ. հունվար-մարտ ամիսներին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե վճարված գումարների վերաբերյալ ցանկը:
Փոխվարչապետը նշեց, որ հումքի և կոմպոնենտների ներմուծման վրա սահմանափակումը չի տարածվում, որպեսզի արտադրողների մոտ խնդիրներ չառաջանան: