Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Լիդիանը փաստերի աղավաղում է հայտնաբերել ջերմուկցիների ստորագրահավաքում

Վերադարձ լուրերի բաժին

13:15 , 02 Մայիս 2019

2018 թվականի դեկտեմբերի 18-ին Ջերմուկ համայնքի ավագանին հավանություն էր տվել համայնքի բնակիչների՝ ավագանուն ներկայացրած «Ջերմուկ համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու վերաբերյալ» կոլեկտիվ հանրագրում նշված առաջարկությանը: «Լիիդիան» ընկերությունն այդ կապակցությամբ հայտարարություն է տարածել և ներկայացրել իր բացահայտումները: Հաղորդագրության մեջ ասվում է.

«ԶԼՄ-ներում և հանրային այլ հարթակներից հնչեցվեց, որ նշված որոշումը կայացվել է Ջերմուկի բնակիչների մոտ 3000 ստորագրությունների հիման վրա: Թեև ավագանու որոշումը ոչ իրավաչափ էր համարվել կառավարության ներկայացուցիչների կողմից, այդուհանդերձ հանրային տարբեր հարթակներից շարունակում են հնչել հղումներ այս ստորագրահավաքին՝ որպես Ամուլսարի ազդակիր Ջերմուկի բնակիչների ծրագրին դեմ լինելու վկայություն: Քանի որ «3000 ստորագրությունների» փաստարկը շարունակում է շահարկվել, հարկ ենք համարում հանրությանը տեղեկացնել, որ համայնքներում հանդիպումների և պարզաբանումների, ինչպես նաև ստորագրությունների վերլուծության արդյունքում պարզվել է հետևյալը.

Նախ՝ ընդհանուր ստորագրությունների քանակը 2654 է՝ հայտարարված 3000-ի փոխարեն:

Բացի այդ, ստորագրություններից.

322-ը Հեր-հեր/Կարմրաշեն, նաև Կոտայքի մարզի, կամ Էջմիածին, Գյումրի, Երևան և Ամուլսարի ծրագրի ազդակիր չհանդիսացող գյուղերից և քաղաքներից են:

111 ստորագրություններ կրկնված են տարբեր էջերում,

325 քաղաքացիներ նշված հասցեներով չեն բնակվում,

Առկա է 60 անչափահասի ստորագրություն:

Քաղաքացիներից շատերը նշել են, որ տեղյակ չեն, թե ովքեր են ստորագրել իրենց փոխարեն, և կամ նրանց խնդրել են Ամուլսարի ծրագրին կողմ լինելու դեպքում պլյուս դնել, ինչը հետագայում ներկայացվել է որպես հանրագրին աջակցող ստորագրություն:

Հարկ ենք համարում նշել, որ անկախ որևէ ստորագրահավաքի արժանահավատ լինելուց կամ չլինելուց, Ամուլսարի ծրագիրը ստացել է բոլոր թույլտվությունները ՀՀ օրենսդրությամբ նախատեսված բոլոր ընթացակարգերի լիարժեք համապատասխանությամբ, այդ թվում՝ պատշաճ հանրային լսումներ անցկացնելուց հետո:

Ավելին՝ թեև ՀՀ օրենսդրությունը չէր պահանջում հանրային լսումներ իրականացնել Ջերմուկում, սակայն Լիդիանը՝ որպես միջազգային չափանիշներով աշխատող ընկերություն, հանրային քննարկումներ է անցկացրել նաև Ջերմուկում, հայաստանյան և արտերկրյա մասնագետների մասնակցությամբ՝ ներկայացնելով Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատականը և ստանալով բազմաթիվ ջերմուկցիների հավանությունը:

Ամուլսարի ծրագիրն ունի բոլոր օրինական թույլտվությունները, և ծրագրի ճանապարհների շրջափակումը ապօրինություն է: Վերը բերված տեղեկությունը հանրությանն ենք ներկայացնում պարզապես ի գիտություն, քանի որ դրանք ևս մեկ անգամ փաստում են, որ ապատեղեկատվության հեղինակները զերծ չեն մնացել փաստերի աղավաղումից նույնիսկ իրավական հիմք չունեցող ստորագրահավաքի դեպքում»:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանում գնաճը կառավարելի է

Ներսես Երիցյանը նկատել է, որ շատ անգամ քաղաքացիները դժգոհում են գնաճից։ Ըստ նրա՝ պատճառն այն է, որ մի քանի ապրանքներ, որոնք այդ խումբը սպառում է, ավելի շատ են թանկացել։

Առևտրային բանկերի ընդամենը վճարած հարկերի միջինը 3.4 անգամ գերազանցում է մնացած կազմակերպությունների միջին ցուցանիշին

2018 թ. առաջին եռամսյակին այս ցուցանիշը՝ 494 մլն դրամ, ևս գերազանցում է մնացած կազմակերպությունների միջինը, որը կազմել է 49 մլն դրամ:

Օլեգ Սմիրնովը գլխավորել է ՎՏԲ -Հայաստան Բանկի խորհրդը

2018 թ. նոյեմբերից աշխատում է ՎՏԲ խմբում: