Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Լիդիանը հայտնում է ընկերության ղեկավար կազմում փոփոխությունների մասին

Վերադարձ լուրերի բաժին

13:11 , 03 Մայիս 2018

«Լիդիան Ինթերնեյշնլը» տեղեկացնում է, որ ընկերության տնօրենների խորհուրդը «Լիդիան Ինթերնեյշնլի» նոր նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն է նշանակել Ժոաո Կարելլիոյին: Նա այս պաշտոնում կփոխարինի Հովարդ Սթիվենսոնին:

Տնօրենների խորհրդի նախագահ Գորդոն Ուայլին խորհրդի անունից ասել է,- «Մենք շնորհակալություն ենք հայտնում պարոն Սթիվենսոնին վերջին 4 տարիների ընթացքում Լիդիանին մատուցած իր ծառայությունների և ներդրած ավանդի համար, որոնք հասցրեցին Ամուլսարի ծրագիրը շինարարության ավարտական փուլ: Մենք ողջունում ենք պարոն Կարելլիոյին Լիդիանում: Նա բերում է զգալի փորձառություն, ինչը կարևոր կլինի Ամուլսարի ծրագրի շինարարության ավարտի և հետագա առաջընթացի համար»:

Ժոաո Կարելլիոն ունի ավելի քան 30 տարվա փորձառություն հանքարդյունաբերության և ռեսուրսների կառավարման ոլորտներում՝ տարբեր երկրներում: Ներկայումս նա նաև հանդիասնում է «TMAS Resources Inc.» և «Lucky Minerals Inc.» ընկերությունների տնօրենների խորհրդի անդամ: Նրա աշխատանքային գործունեությունը ընդգրկում է հանքարդյունաբերական ծրագրերում ղեկավար պաշտոններ Լատինական Ամերիկայում, Եվրոպայում և այլուր: Պարոն Կարելլիոն 2012-2014թթ. եղել է «Eco Oro Minerals Corp.»-ի նախագահը, գլխավոր գործադիր տնօրենն ու տնօրենների խորհրդի անդամ, ինչպես նաև 2007-2012թթ. «Lundin Mining Corporation»-ի գործադիր փոխնախագահը և գործառնական գծով գլխավոր տնօրենը: Ունի հանքարդյունաբերական ինժեների բակալավրի աստիճան Միացյալ թագավորության Նյուքասլ Ըփոն-Թայնի համալսարանից և Բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան Միացյալ թագավորության Եվրոպական կառավարման դպրոցից:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

2018 թ. Ամերիաբանկն առաջատար դիրքում է եղել ֆակտորինգային գործառնությունների ծավալով

Ամերիաբանկը 2018 թ. արդյունքներով առաջատարն է ՀՀ բանկային համակարգում ֆակտորինգի պորտֆելի ծավալով: Հաշվետու տարում Բանկի պորտֆելը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 59%-ով և տարեվերջին կազմել շուրջ 11 մլրդ ՀՀ դրամ: Ներկայում ֆակտորիգի պորտֆելն արդեն գերազանցում է 12 մլրդ ՀՀ դրամը: Ֆակտորինգը, որպես կարճաժամկետ ֆինանսավորման լավագույն գործիք, ակտիվորեն կիրառվում է Ամերիաբանկի կողմից, որի արդյունքում Բանկի ֆակտորինգի […]

Յունիբանկը հայտարարում է 5% եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսերի նոր թողարկման մասին

Յունիբանկը թողարկում է դոլարային արժեկտրոնային նոր պարտատոմսեր 5 մլն ԱՄՆ դոլար ծավալով, առաջարկելով բարձր եկամտաբերություն` 5% տարեկան: Արժեկտրոնային եկամուտը կվճարվի եռամսյակային պարբերականությամբ: Մեկ պարտատոմսի անվանական արժեքը կազմում է 100 դոլար, շրջանառության ժամկետը` 36 ամիս: Պարտատոմսերը կարելի է ձեռքբերել բանկի գլխամասային գրասենյակում կամ 47 մասնաճյուղերից մեկում: Տեղաբաշխման ժամկետը սահմանված է մինչև 20.05.2019թ.-ը: «Մենք արդեն հաջողությամբ տեղաբաշխել […]

Արտոնություն է տրամադրվել հերթական ներդրումային ծրագրին

Կառավարությունը մարտի 21-ի նիստում ընդունել է որոշում, որով «Եվրոստան-ույուտ» ՍՊԸ-ին տրվել է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում օգտվել մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է ջերմա և ձայնամեկուսիչ կոնստրուկցիաների արտադրության մեջ։ Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 700 000 000 ՀՀ դրամի ներդրում: Արդյունքում՝ ծրագրի շրջանակում կստեղծվի 40 նոր աշխատատեղ՝ 260 000 ՀՀ դրամ […]