Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Լիդիանը հայտեր է ընդունում

Վերադարձ լուրերի բաժին

16:37 , 27 Փետրվար 2017

 

Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործմամբ զբաղվող Լիդիան ընկերությունը իրականացնում է ընկերության կողմից սահմանված անվտանգության, որակի, բնապահպանական և սոցիալական չափանիշներին համապատասխանող արդյունաբերական ոլորտի կապալառուների նախնական ընտրություն: Համապատասխան որակավորում ունեցող կապալառուները կանցնեն  Նախնական համապատասխանության մրցույթ: Համապատասխան հարցաշարը կուղարկվի կապալառուներին կամ կապալառու կոնսորցիումներին, որոնք ցանկություն կհայտնեն մասնակցել Նախնական հայտերի ընդունմանը:

Հետաքրքրված կապալառուները պետք է ունենան հետևյալ ընդհանուր որակավորումները՝

1. Աշխատանքային փորձ խոշոր արդյունաբերական ձեռնարկություններում, մասնավորապես՝ մանրացման, փոխադրման և վերամշակման հանգույցներում: Հանքային ոլորտում աշխատելու փորձը կդիտարկվի որպես առավելություն,

2. Բազմապրոֆիլ գործունեություն, որը ներառում է՝ քաղաքաշինական, բետոնային, մետաղական կոնստրուկցիաների, խողովակաշարերի, մեխանիկական, էլեկտրական սարքավորումների և գործիքների հետ կապված աշխատանքներ,

3. Որակի ապահովման/վերահսկման, շահագործման հանձնելու և  ընդունման-հանձնման փաստաթղթեր կազմելու  հմտություններ,

4. Կառույցների ուսումնասիրության և հատակագծման, ինչպես նաև մեխանիկական մոնտաժման աշխատանքների փորձ,

5. Մինչև 250 տոննա տարողունակությամբ ծանր ամբարձիչներով աշխատելու փորձ, ինչպես նաև ամբարձիչ աշխատանքների ընթացակարգերի մշակում և ուսումնասիրություն: Հավաստագրված ամբարձիչ սարքավորումների և կառավարման ընթացակարգերի առկայությունը պարտադիր է՝ ապահովելու համար բոլոր սարքավորումների, այդ թվում՝ հեծանների և ճոպանասարքերի համապատասխանությունը կոնկրետ նպատակի համար,

6. Ինչպես ածխածնային, այդպես էլ չժանգոտող պողպատի մասերի արտոնված եռակցում,

7. Ժամանակավոր հարթակների և վերելակների օգնությամբ բարձրությունների վրա աշխատելու փորձ,

8. Բետոնի խառնուրդի կազմի ընտրություն, որակի ապահովում/վերահսկում և առաքում, ինչը ներառում է բետոնի հանգույցի և առնվազն  50մ3/ժամում արտադրողականություն ապահովող մնացած բոլոր սարքերի ապահովում,

9. Աշխատանքների կատարման համար անհրաժեշտ մեծածավալ և միջնածավալ շինարարական սարքավորումներ:

Շահագրգիռ կապալառուները պետք է ներկայացնեն նախնական հայտ՝ նշելով ընկերության անվանումը, կոնտակտային տվյալներն ու համապատասխանան փորձի համառոտ նկարագրությունը՝ ըստ կետերի: Խնդրում ենք ուղարկել հայտերը contracts@amulsarproject.com էլ. հասցեով մինչև 2017թ. մարտի 6-ը, ժամը 17:00: Մենք կգնահատենք բոլոր այն հայտատուներին, ովքեր կարձագանքեն Նախնական հայտերի ընդունման հրավերին և կներկայացնեն մանրամասն լրացված Նախնական որակավորման հարցաշար: Միայն նախնական որակավորում անցած կապալառուները հնարավորություն կստանան մասնակցելու Ամուլսարի ծրագրի համար մրցույթին:

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

23.10.2020: Շաբաթական ամփոփ տվյալներ կենտրոնական բանկից

Հոկտեմբերի 12-18-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 33.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 33 մլն ԱՄՆ դոլար:

ՊԵԿ-ը հորդորում է եկամտահարկի վերադարձման դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով

Համավարակով պայմանավորված՝ ՊԵԿ-ը կոչ է անում հնարավորինս հետևել սահմանափակումներին և հորդորում՝ փաստաթղթերը հարկային մարմին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով կամ անհրաժշետության դեպքում՝ փոստային առաքմամբ:

Ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնությունները

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հեռախոսազանգերի կենտրոն՝ 060 544 444 կամ 0 8000 0007 հեռախոսահամարներով։