Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Լիդիանը» հայտարարեց «Ընկերությունների պարտատերերի հետ հարաբերությունների կարգավորման ակտի» շրջանակներում վերակառուցման գործընթացի մեկնարկի մասին

Վերադարձ լուրերի բաժին

21:49 , 25 Դեկտեմբեր 2019

«Լիդիան Ինթերնեյշնլը» տարածած մամուլի հաղորդագրությունը նշել է, որ որ Ընկերությանը և նրան ուղղակիորեն ու անուղղակիորեն պատկանող դուստր ընկերություններին («Լիդիան Կանադա» և «Լիդիան ՄԹ»), Օնտարիոյի Արդարադատության Գերագույն Դատարանի որոշմամբ տրամադրվել է «Ընկերությունների պարտատերերի հետ հարաբերությունների կարգավորման ակտով» (Companies’ Creditors Arrangement Act (“CCAA”)) նախատեսված պաշտպանություն։ Նույնանման պաշտպանություն տրամադրվել է նաև «Լիդիան Արմենիային»։ «Լիդիանը» շարունակում է լիարժեք տնօրինել Ամուլսարի ծրագրի բոլոր իրավունքները, և ծրագիրը շարունակում է կենսունակ մնալ, իսկ խնդրի լուծման բոլոր տաբերակները՝ ծրագրի վաճառք, վերաֆինանսավորում և Կառավարության դեմ արբիտրաժ, կամ այդ բոլոր տարբերակների համադրությունը մնում են հնարավոր լուծումներ:

CCAA պաշտպանության շրջանակներում վարկատուներն ու այլոք պարտավոր են զերծ մնալ «Լիդիան Ինթերնեյշնլ», «Լիդիան Կանադա», «Լիդիան ՄԹ» և նրանց պատկանող մի շարք դուստր ընկեկությունների, այդ թվում՝ «Լիդիան Արմենիայի» դեմ որևէ պահանջ ներկայացնելուց։

2018 թ․ հունիսից ճանապարհների ապօրինի շրջափակման հետևանքով Ընկերությունը զրկված է Ամուլսարի ծրագրի տարածք մուտք գործելու հնարավորությունից։ Չնայած Ամուլսարի ծրագրի իրականացմանը խոչընդոտող իրավական հիմքերի բացակայության մասին բազմիցս հնչեցված հայտարարություններին՝ ՀՀ կառավարությունը չի վերացրել ճանապարհների ապօրինի շրջափակումը, ինչի արդյունքում «Լիդիանի» վարկատուները հրաժարվել են երկարաձգել նախկինում հայտարարված Հարկադիր միջոցների չկիրառման պայմանագրի ժամկետը, որն ավարտվել է 2019 թ. դեկտեմբերի 20-ին։

Աշխատակիցների և մատակարարների հանդեպ ստանձնած պարտավորությունների կատարումը կշարունակվի սովորական կարգով՝ CCAA-ի գործընթացների շրջանակում։ Ընկերության ղեկավարությունը կշարունակի իրականացնել ընթացիկ կառավարումը՝ նախնական որոշման շրջանակում որպես CCAA վերահսկիչ նշանակված Alvarez & Marsal Canada Inc. ընկերության ընդհանուր վերահսկողության ներքո։

CCAA պաշտպանության ներքո գտնվելու ընթացքում Ընկերությունը կշարունակի բանակցել վարկատուների և այլոց, այդ թվում՝ ՀՀ կառավարության հետ՝ բոլոր շահառուների, հատկապես՝ շարունակվող ապօրինի շրջափակման հետևանքով տուժած հարյուրավոր աշխատողների, կապալառուների և մատակարարների համար առավելագույն ընդունելի հանգուցալուծում գտնելու ակնկալիքով։ «Լիդիանը» փորձելու է նաև վերջ դնել այն ապօրինություններին, որոնք հանգեցրել են Ամուլսարի ծրագրի տարածքի շրջափակմանը, գտնել Ամուլսարի ծրագրի վերաֆինանսավորման և/կամ վաճառքի տարբերակ, կամ ավարտին հասցնել ՀՀ կառավարության դեմ օտարերկրյա ներդրումների հարցով արբիտրաժային գործընթաց սկսելու հետ կապված ֆինանսական քննարկումները։

Ի հավելումն՝ «Լիդիան Ինթերնեյշնլի» տարածած մեկ այլ հաղորդագրության համաձայն՝ 2019 թ. դեկտեմբերի 23-ին Տորոնտոյի ֆոնդային բորսան կասեցրել է «Լիդիանի» սովորական բաժնետոմսերի առուվաճառքը, և այժմ դիտարկվում է «Լիդիանի» սովորական բաժնետոմսերը Տորոնտոյի ֆոնդային բորսայում ցուցակելու հնարավորությունը CCAA-ի պաշտպանության շրջանակում: Ապացուցակման վերաբերյալ լսումներն ակնկալվում են 2020 թ․ հունվարի սկզբին։

«Լիդիան Արմենիան» ներկայացրել է որոշ հարցերի պատասխաններ:

Ինչո՞ւ է Լիդիանը դիմել կանադական դատարան պաշտպանության համար:

Դեկտեմբերի 20-ին լրացել է «Լիդիանի» վարկատուների հետ վարկի մարման ժամկետի հետաձգման պայմանագիրը և այն չի երկարաձգվել: Արդյունքում՝ «Լիդիանը» չունի գործող վարկային միջոցներից օգտվելու հնարավորոթյուն, և վարկատուները կարող էին քայլեր ձեռնարկել իրենց վարկի մարման պահանջները տարբեր միջոցներով բավարարելու համար: Դատարանի պաշտպանությունն արգելում է Ընկերության նկատմամբ որևէ պահանջի ներկայացում և հնարավորություն է տալիս օգտվել նախկինում սահմանափակման տակ գտնվող ֆինանսական միջոցներից: Դատարանի պաշտպանությունը նաև նպատակ ուներ հնարավորություն տալ Ընկերությանը վերանայելու կապիտալի կառուցվածքը և ֆինանասական միջոցները, քանի որ ավելի քան 18 ամիս տևած ապօրինի շրջափակման արդյունքում Ընկերությունը հայտնվել էր անկայուն ֆինանսական իրավիճակում:

Ինչո՞ւ է ընկերությունը դիմել Կանադայի դատարան:

«Լիդիան Ինթերնեյշնլը» ցուցակված է Տորոնտոյի ֆոնդային բորսայում (TSX) և ենթարկվում է այդ բորսայի կանոններին և Օնտարիո նահանգի արժեթղթերի շուկայի օրենքներին:
Կանադան ունի ռեստրուկտուրիզացիայի (ընկերության առողջացման) ճկուն ռեժիմ, որը հնարավորություն է ընձեռում հասնել ընկերության համար հնարավոր լավագույն արդյունքին` դատարանի կողմից վերահսկվող ռեստրուկտուրիզացիայի ընթացքում: Կանադայի դատարանը հնարավորություն է ընձեռել պաշտպանելու «Լիդիան» ընկերությունն ամբողջությամբ, ներառյալ «Լիդիան Արմենիան», ինչպես նաև դիմել է մի քանի երկրների, ներառյալ՝ Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և Հայաստանի դատարաններին այս գործընթացին մասնակցելու կոչով:

Արդյո՞ք սա նշանակում է սնանկացում:

Ոչ, չի նշանակում: Քանի դեռ Ընկերությունը դատարանի պաշտպանության տակ է, Ընկերությունը կարող է շարունակել բնականոն գործել, վճարել աշխատանքի և ծառայությունների դիմաց՝ նպատակ ունենալով այս պաշտպանության շրջանի ավարտին վերակառուցվել՝ որպես կենսունակ բիզնես միավոր: Ընկերությունն այս ընթացքում աշխատելու է բիզնեսի, վարկերի և այլ պարտավորություների ռեստրուկտուրիզացիայի (վերակառուցման/առողջացման) ուղղությամբ՝ մաքսիմալ հնարավորություն ընձեռելով «Լիդիան Արմենիայի» աշխատանքի շարունակման համար:

Ե՞րբ է Ընկերությունը վերադառնալու դատարան:

Կարճ տեխնիկական լսումներ տեղի կունենան հունվարի 2-ին, սակայն հաջորդ փուլի բովանդակային քննարկումները կանադական դատարանում տեղի կունենան 2020 թ․ հունվարի 23-ին:

Ի՞նչ կլինի դրանից հետո:

«Լիդիանը» աշխատելու է մի քանի ուղղությամբ, այդ թվում՝ ծրագրի հնարավոր վաճառքի, ծրագրի վերաֆինանսավորման և/կամ Հայաստանի կառավարության դեմ արբիտրաժային գործընթացի: Ամենայն հավանականությամբ կընտրվի այն տարբերակը, որը ստեղծված իրավիճակում Ընկերության շահառուների համար լավագույն արդյունքը կապահովի:

Ո՞րքան ժամանակ կարող է Ընկերությունը գործել ստեղծված պայմաններում:

Կանադական դատական գործընթացի շրջանակում ներկայացված կանխիկ միջոցների մոդելը բավարար լիկվիդայնություն է ապահովում Ընկերության բնականոն գործունեության համար առնվազն մի քանի ամիս: «Լիդիան Արմենիան» բավարար միջոցներ ունի մինչև առնվազն գարուն գործելու համար, և այժմ ընթանում են բանակցություններ մի քանի ուղղություներով՝ միջոցների լրացուցիչ աղբյուրներ ապահովելու համար:

Ի՞նչ է անելու Ընկերությունն այս ընթացքում:

Ինչպես և վարկային պարտավորությունների հետաձգման նախորդ շրջաններում, «Լիդիանը» շարունակելու է քննարկել ՀՀ կառավարության հետ ապօրինի շրջափակման վերացման խնդիրը, և շարունակելու է առկա խնդիրների շուրջ իր վարկատուների հետ քննարկումները:

«Լիդիանը» շարունակելու է աշխատել երեք հնարավոր լուծումների ուղղությամբ՝ վաճառք, ծրագրի վերաֆինանսավորում, և/կամ արբիտրաժային գործընթաց: Ընկերությունն աշխատելու է բոլոր շահառուների իրավունքների և շահերի հավասարակշռման ուղղությամբ:

Արդյո՞ք Ընկերությունն ապացուցակվելու է Տորոնտոյի ֆոնդային (TSX) բորսայից:

Այո, TSX- ը հայտարարել է որ սկսել է ապացուցակման գործընթացը: Սա ռեստրուկտուրիզացիայի բնականոն ընթացք է TSX-ում ցուցակված ընկերությունների համար: Այն ոչ մի ազդեցություն չի ունենա «Լիդիան Արմենիայի» ամենօրյա գործունեության և Ընկերության ռեստրուկտուրիզացիայի գործըթացի վրա:

Ընկերությունը կկարողանա՞ վերսկսել աշխատանքները, եթե կառավարությունը վերականգնի իրավունքի գերակայությունը:

Ընկերության վարկատուների և բաժնետերերի մոտ Հայաստանի հանդեպ վստահության մեծ կորուստ կա: Ծրագրի վաճառքի կամ վերաֆինանսավորման համար անհրաժեշտ կլինի վստահության վերականգնմանն ուղղված մեծ ջանքեր գործադրել:

Արդյո՞ք «Լիդիանը» շարունակում է տնօրինել Ամուլսարի ծրագրի բոլոր իրավունքները:

Արդյո՞ք ծրագիրը կենսունակ է:

Այո, Ամուլսարը միջազգային կարգի ոսկու հանքավայր է և «Լիդիանը» ունի դրա շահագործման բոլոր իրավունքները, անկախ այն բանից TSX-ում ցուցակված է, թե՝ ոչ: Ինչպես արդեն նշվեց, Ընկերությունը աշխատելու է հնարավոր երեք ուղղություններով խնդրին լուծում տալու համար, ներառյալ՝ վաճառք, վերաֆինանսավորում և/կամ արբիտրաժ, կամ այս բոլորի համադրությունը: Նպատակը լինելու է Ընկերության շահառուների համար լավագույն արդյունքն ապահովելը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԿԲ-ն դոլար կներարկի շուկա

Սա նշանակում է, որ ԿԲ-ն արտարժույթ (դոլար) կվաճառի։

Ներդրումային միջավայրը բարելավող օրենսդրական նախաձեռնությունն արժանացավ Կառավարության հավանությանը. Բադասյան

ՀՀ արդարադատության նախարարը մանրամասներ է ներկայացրել Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացած «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի փոփոխությունների նախագծից: