Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Լիբանանցի ներդրողները ցանկանում են կենցաղային տեխնիկայի արտադրություն հիմնել Հայաստանում

Վերադարձ լուրերի բաժին

13:09 , 10 Նոյեմբեր 2017

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը հանդիպել է լիբանանյան “AC HOLDING” ընկերության բիզնեսի զարգացման գծով տնօրենի հետ՝ քննարկելու իրենց ներդրումային ծրագիրը։ Լիբանանցի ներդրողները հետաքրքրված են Հայաստանում կենցաղային տեխնիկայի արտադրությամբ։

«Շատ ուրախ եմ, որ Բեյրութում մեր վերջին հանդիպումից հետո, այսօր Ձեզ արդեն Երևանում եմ տեսնում։ Լիահույս եմ, որ կշարունակենք մեր գործնական քայլերը այս ներդրումային ծրագրի իրականացման ուղղությամբ», – նշել է Սուրեն Կարայանը։ Նախարար Կարայանի խոսքով՝ Հայաստանի կառավարությունը պատրաստ է օժանդակել այս ծրագրի իրականացմանը և մշտապես իր ուշադրության կենտրոնում պահել ներդրումային ծրագրերը։

Կազմակերպության ներկայացուցիչը նշել է, որ ավարտին են մոտեցել տարածքի ձեռքբերման աշխատանքները։ Ավարտական փուլում են նաև կազմակերպության կողմից իրականացվող ուսումնասիրությունները՝ ներդրումային ծրագրի իրականացման հաջորդ քայլերին անցնելու համար։

Հանդիպման ընթացքում ներկայացվել են պետության օժանդակության գործիքակազմից ներդրողներին առաջարկվող արտոնությունները, ինչպես նաև քննարկվել են այլ արտոնությունների հնարավորությունները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ներդրողներին փոխանցել իրենց անհրաժեշտ տեղեկատվությունն՝ ուսումնասիրություններն ավարտին հասցնելու համար։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Մեծ ստվեայնություն՝ խորհրդատվական և իրավաբանական ծառայությունների ոլորտում

ՊԵԿ դիտարկումները վկայում են, որ խորհրդատվական, իրավաբանական ծառայություններ մատուցող անձանց կողմից խիստ թերի են հայտարարագրվում եկամուտները

Ucom-ը գործարկեց ավտոպարկի կառավարման uFleet նորարարական լուծումը

Հոկտեմբերի սկզբին ԴիջիԹեք 2018 տեխնոլոգիական ցուցահանդեսին Ucom ընկերության կողմից ներկայացված uFleet ավտոպարկի կառավարման ամպային նորարար լուծումն արդեն հասանելի է օգտագործման համար

Ալավերդու պղնձաձուլական գործարանը կվերաբացվի և առաջիկա մեկ տարվա ընթացքում չի փակվի. Azatutyun

Երեկ կայացել է փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի և Ալավերդու երեք օր առաջ փակված պղնձաձուլարանի սեփականատեր, «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանի հանդիպումը