Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Լիբանանի նախկին նախագահ Էմիլ Լահուդի հայկական արմատներն ու հայուհի կինը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Դեմքեր

19:15 , 13 Մայիս 2017

Լիբանանի 11-րդ նախագահ Էմիլ Լահուդը, որը երկրի ղեկավարի պաշտոնն զբաղեցրել է գրեթե 10 տարի (1998-2007թթ.), ծնվել է 1936թ. լիբանանցի գեներալ, Մարոնիտ կաթոլիկ ընտանիքից Ջամիլ Լահուդի և հայուհի Ադրինե Կարաբաջակյանի ընտանիքում, ում ծնողները՝ Հովհաննեսն ու Ռեբեկան, ցեղասպանության տարիներին Թուրքիայիվ փախել են Սիրիա, ապա Լիբանան:

Տղայի դաստիարակության հարցում մեծ դեր է կատարել մայրական գծով պապը՝ Մինասը, որը ապագա նախագահի մեջ մեծ սեր է ներարկել Հայաստանի և հայկական սովորույթների նկատմամբ:

Նրա ձգտումը հայության հանդեպ դրսևորվել էր արդեն ռազմական ծառայության հենց սկզբում, իսկ ավելի ուշ՝ նախագահի պաշտոնում:
Որոշում կայացնելով ընթանալ հոր հետքերով՝ Էմիլ Լահուդը ավարտել է Մեծ Բրիտանիայի ռազմածովային քոլեջը, այնուհետև ծառայության է անցել Լիբաբանի պաշտպանության նախարարությունում:

1973 թվականից մինչև 1979թ. հուլիսը նա գլխավորել է Լիբանանի բանակի գլխավոր հրամանատարի շտաբը:
1989թ. արդեն գեներալի կոչում ստացած Լահուդը զբաղեցրել է Լիբանանի բանակի գլխավոր հրամանատարի պաշտոնը:
Լիբանանի քաղաքացիական պատերազմի տարիներին (1975-1990թթ.), երբ տեղի ունեցան զինված բախումներ մուսուլման և քրիստոնյա համայնքների միջև, Լահուդը առավելագույն ջանքեր գործադրեց պաշտպանելու երկրի հայ բնակչությանը:

Մեծ մասամբ հենց նրա ջանքերով է հաջողվել 1990թ. հոկտեմբերին վերջ դնել արյունոտ քաղաքացիական պատերազմին։ Նրա անունն է կրում Բեյրութի կենտրոնական պողոտաներից մեկը։

Միևնույն ժամանակ, 1997թ. Լիբանանի Ազգային ժողովը ընդունեց բանաձև, որը ապրիլի 24-ը հռչակեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր՝ այդ նախաձեռնությունը նաև Էմիլ Լահուդի ջանքերի պտուղն էր:

1998թ. Էմիլ Լահուդի կողմից Լիբանանի նախագահ ընտրվելու փաստով հայ համայնքի ներկայացվածությունը Լիբանանի ինքնակառավարման մարմիններում ավելացավ: Բարձր պաշտոններում, այդ թվում՝ խոշոր քաղաքների քաղաքապետեր նշանակվեցին հայ համայնքի 40-ից ավելի անդամներ:

Լիբանանի նախագահը 2001թ. պաշտոնական այցով եղել է Հայաստանում։ Էմիլ Լահուդն արժանացել է Լիբանանի բազմաթիվ բարձագույն շքանշանների:

Լիբանանի նախկին նախագահը 1967թ. ամուսնացել է հայուհի, հայկական իշխանական տոհմի ժառանգ Անդրե Ամատունու (Andrée Amadouni) հետ:
Լահուդներն ունեն 3 երեխա՝ 2 որդի և դուստր՝ Կարինեն (ծնվել է 1969թ.), որը եղել է լիբանանցի քաղաքական գործիչ Էլիաս Մուրի նախկին կինը, Էմիլը (1975թ. ծնված) և Ռալֆը (1977թ.):

Որդիներից Էմիլ Լահուդ Կրտսերը եղել է Լիբանանի լողի չեմպիոն։

Ըստ rusarminfo.ru-ի

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Սերժ Չուրուկ. «Սիստեմայի» տնօրենների խորհրդի անդամը, Exxon Mobile, Total և Alcatel ընկերությունների ղեկավարը

Նա հիանալի տիրապետում է հայերենին, պատանության տարիներին որոշ ժամանակ ապրել է Սուրբ Ղազար կղզում՝ Մխիթարյան միաբանությունում

Լիլիամ Քեշիշյան. Ուրուգվայի միակ կին նախարարը

Այսօր նա համարվում է Ուրուգվայում և հարավամերիկյան տարածաշրջանում Հայաստանի և Արցախի շահերի ամենաազդեցիկ լոբբիստը:

ԱՄՆ-ի ամենահայտնի կոմունիստը. Բոբ Ավակյան

ԱՄՆ-ի ամենահայտնի կոմունիստներից մեկը՝ Բոբ Ավակյանը, ծնվել է 1943թ. Վաշինգտոնում՝ հայի ընտանիքում