Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Լիբանանահայ ընտանիքը մտադիր է Հայաստանում տնային տեքստիլի արտադրություն հիմնել

Վերադարձ լուրերի բաժին

15:01 , 27 Հունվար 2017

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հունվարի 27-ին հանդիպել է լիբանանահայ Նազարյանների ընտանիքի հետ։ Լիբանանահայ ներդրողները ցանկանում են Հայաստանում տնային տեքստիլի (home textile)՝ սրբիչների, խալաթների արտադրություն հիմնել։ Ընկերությունը այս ոլորտում գործունեության հարուստ փորձ ունի տարբեր երկրներում։ Գործարարները նախարարին են ներկայացրել իրենց հետագա պլանները։

Նազարյանները Սուրեն Կարայանի հետ քննարկել են նաև հարկային, մաքսային, հումքի ներմուծման հետ կապված խնդիրները։ Նախարար Սուրեն Կարայանը վստահեցրել է գործարարներին, որ պետությունը աջակցության իր ողջ գործիքակազմով գործարարների կողքին է և կօգնի լուծել իրենց առջև ծառացած խնդիրները։ Սուրեն Կարայանը հույս է հայտնել, որ ընկերությունը հնարավորինս շուտ կգործարկի արտադրությունը:

Գործարարներին իրենց հերթին նշել են, որ պլանավորում են հիմնել և սկսել արտադրությունը 2017 թվականին:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացնում է նորացված Մոբայլ և Ինտերնետ բանկ ծառայությունները

Այսօրվա դրությամբ ՎՏԲ-Հայաստան Բանկի Մոբայլ բանկ ծառայությանը միացված հաճախորդների թիվը հասնում է 40,000-ի

Nymex. Թանկարժեք մետաղների գներն աճել են. 16-08-18

NYMEX բորսայի օգոստոսի 16-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները.

Նիկոլ Փաշինյանի վարկանիշը 100 օր անց՝ 77.2%. օնլայն հարցման արդյունքները

Դատելով արդյունքներից՝ վարչապետը 100 օրվա գործունեությունից հետո պահպանում է չափազանց բարձր վարկանիշը։