Invalid username or password
Կառավարությունը որոշում կայացրեց ներմուծման մաքսատուրքից ազատել «Լենտեքս» փակ բաժնետիրական ընկերության կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը։
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ այս ընկերությունը գործում է Գյումրիում, զբաղվում է գուլպաների, զուգագուլպաների, տրիկոտաժի արտադրությամբ և թելի վերամշակման գործունեությամբ։
«Կազմակերպությունը գործում է 2001 թվականից, ներկայումս ունի 382 աշխատատեղ։ Այս ներդրումային բաղադրիչի շնորհիվ կստեղծվի ևս 50-60 նոր աշխատատեղ։ Նախատեսվում է, որ արտադրանքը կիրացվի Հայաստանում և ԵԱՏՄ երկրներում։ Այս հայտի շրջանակում մաքսատուրքից ազատվող ապրանքների ընդհանուր արժեքը կազմում է մոտ 3 միլիարդ դրամ, որից մաքսատուրքից ազատման արտոնությունը՝ 155 միլիոն 383 հազար դրամ, իսկ Հայաստանի պետական բյուջեի եկամուտների նվազումը 1 միլիոն 900 հազար դրամ է կազմելու։ Կազմակերպությունը տեղեկացրել է, որ 2018 թվականի գործունեության ընթացքում վճարել է 190 միլիոն դրամ հարկեր»,- ասաց Խաչատրյանը։
Արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և որպես հետևանք նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման համար:
Դիտումներ 682
Ըստ Կարեն Թամազյանի, չնայած առանձին ամիսներին կորոնավիրուսային համավարակով պայմանավորված եկամուտ ապահոված աշխատատեղերի անկմանը` տարեկան կտրվածքով 2020թ. հարկման ենթակա եկամուտներ ապահոված աշխատատեղերը կազմել են միջին ամսական 609 հազար, որը 2019թ. նույն ամսվա համեմատ ավելի է շուրջ 1.2 %-ով (7 հազարով):
ՀՀ ԿԲ դրամանիշերի փոխանակման գործառնական դրամարկղը գործելու է ք. Երևան, Վազգեն Սարգսյան 6 հասցեում:
Ոսկյա իրերի գրավադրմամբ վարկ ձևակերպած հաճախորդ-վարկառուներին ՎՏԲ-Հայաստան Բանկը հնարավորություն է տալիս պարբերաբար ավելացնել գործող վարկի սահմանաչափը մինչև 10%: