Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Լեհաստանը հրաժարվել է ռուսական գազի սպառումից

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

14:30 , 22 Հունիս 2017

Լեհաստանը հրաժարվել է ռուսական գազից, որը մատակարարվում էր Գերմանիայից՝ «Յամալ-Եվրոպա» գազատարի միջոցով, ասվում է լեհական GAZ-System ընկերության հաղորդագրության մեջ:

Ռուսական գազից պատվիրատուի հրաժարվելու պատճառ է նշվում դրա ցածր որակը:

«Ներկայումս գազը չի համապատասխանում որակի չափանիշներին: Գազի մատակարարը պատասխանատու է սահմանված չափանիշների որակի համար»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ:

Ընկերությունում բացատրել են, որ սահմանափակումները կգործեն մինչև հունիսի 23-ի առավոտյան, իսկ անհրաժեշտության դեպքում կերկարաձգվեն:

Նշենք, որ Լեհաստանը «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցման հակառակորդներից է, որը «Գազպրոմը» պատրաստվում է կառուցել ԵՄ-ի իր գործընկերների հետ՝ շրջանցելով Ուկրաինան:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Աշխարհի բնակչությունը մինչև 2050 թվականը կավելանա 2.2 միլիարդ մարդով. ՄԱԿ

Այդ մասին ասված է «Աշխարհի ազգաբնակչությունը 2018 թվականին» զեկույցում, որը հրապարակվել է Ազգաբնակչության բնագավառում ՄԱԿ-ի հիմնադրամի կողմից:

ՀԲ-ն կոչ է արել նախապատրաստվել առևտրում իրադրության հնարավոր վատանալուն

Առեւտրային սահմանափակումները կբերեն գլոբալ տնտեսության աճի դանդաղման, եւ հարկ է, որ երկրներն այժմ մտածեն իրադրության վատանալու դեպքում ձեռնարկվելիք միջոցների շուրջ

Նավթի գները նվազել են – 06-09-18

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների սեպտեմբերի 6-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.