Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Լեգենդը գնաց. Ավո Ուվեզյանի, «Strangers in the Night» երգի և Avo սիգարների մասին (տեսանյութ)

Վերադարձ լուրերի բաժին

15:40 , 25 Մարտ 2017

Ավո Ուվեզյան։ Ոմանք այս անունը լսելիս միանգամից մտածում են երաժշտության և «Strangers in the Nght» երգի մասին։ Մյուսները այն ասոցացնում են հանրահայտ Avo սիգարների հետ, որոնք նախընտրում էին Ֆիդել Կաստրոն և Ջորջ Բուշ ավագը։

Հայազգի հանրահայտ ջազ դաշնակահար և աշխարհում առաջատար դիրքեր զբաղեցնող AVO ֆիրմայի սիգարների ստեղծող Ավո Ուվեզյանը մահացել է: Ինչպես հաղորդում է Cigaroficionado կայքը, իր ծննդյան տարեդարձից երեք օր անց «Սիգարի արքան» մահացել է ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Օրլանդո քաղաքում:

Ավո Ուվեզյանը ծնվել է Բեյրութում (Լիբանան)։ 1945 թվականին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից անմիջապես հետո, նա ստեղծում է «Լիբանանյան տղաներ» տղաներ նվագախումբը։ Մեկ տարի Բաղդադի հյուրանոցներից մեկում պայմանագրով աշխատելուց հետո Ուվեզյանի խումբը տեղափոխվում է Թեհրան։

Ավո Ուվեզյանը Իրանում շատ արագ ճանաչում է գտնում որպես դաշնակահար և Իրանի այն ժամանակվա առաջնորդ Շահ Ռեզա Փահլևիի կողմից հրավիրվում նրա պալատում նվագելու։ Ավոն ոչ միայն ջազ էր նվագում Իրանի միապետի հյուրերի համար, այլև նրա դուստրերին սովորեցնում էր թվիստ և բուգի-վուգի պարել։

Սակայն նրա նպատակը ԱՄՆ տեղափոխվելն էր և երաժշտական հմտությունները այնտեղ զարգացնելը։ ԱՄՆ-ի դեսպանատունը Ավո Ուվեզյանին վիզա չէր տրամադրում։ Իրանի Շահը, իմանալով այդ մասին, ոչ միայն միջնորդում է, որ Ավո Ուվեզյանը վիզա ստանա, այլև ինքն էլ վճարում է ճանապարհածախսը։ Ոմանց կարծիքով, պատճառն այն էր, որ Ավո Ուվեզյանը շատ լավ տպավորություն էր թողել Շահի մոտ։ Մյուսները կարծում են, որ որ Շահը այլ պատճառ ուներ. շահին թվացել էր, որ դուստրերի հետաքրքրվածությունը երիտասարդ հայով շատ է խորանում…

Ուվեզյանը Նյու Յորք է ժամանում 1947 թվականին, որտեղ սովորում է հեղինակավոր «Juilliard School»-ում և հանդես գալիս տարբեր նվագախմբերում։

Որոշ ժամանակ անց Ավո Ուվեզյանը տեղափոխվում է Պուերտո Ռիկո և ներգրավվում իր աներոջը պատկանող ոսկերչական բիզնեսի մեջ։

Սակայն երաժշտությունը ետ է կանչում նրան։ 1974 թվականից Ավո Ուվեզյանը սկսում է նվագել Պալմա դել Մարի հանգստավայրերից մեկում։ Այդ ընթացքում էլ ծնվում է հանրահայտ «Strangers in the Nght» երգը։ «Բոլորը հավանում էին երգերս: Բայց այն ժամանակ դեռեւս չգիտեի, թե ինչպես կարելի է երաժշտությունն ապրանքի վերածել։ Ծանոթներիցս մեկն ընկերություն էր անում Ֆրենկ Սինատրայի հետ: Առաջարկեց «Broken Guitar» նոր երգս ցույց տալ նրան: Սինատրային երաժշտությունը դուր եկավ, իսկ խոսքերը` ոչ: Ես նրան ասացի. «Ֆրենկ, եթե երգիս խոսքերը ձեզ դուր չեն գալիս, հանձնարարեք փորձառու բանաստեղծին նոր խոսքեր գրել»: Այդպես էլ որոշվեց: Արդյունքում հայտնվեց «Strangers in the Nght» երգը»,- հիշում է Ավոն:

Նվագելու ընթացքում Ավո Ուվեզյանը ինքն իր համար մի փոքրիկ բացահայտում է անում, որը ճակատագրական է դառնում հետագա կարիերայի համար։ Ուվեզյանը տեսնում է, որ մարդիկ գալիս են ոչ միայն իր երաժշտությունը լսելու, այլև նրանց դու է գալիս սիգար ծխել։ Ուվեզյանն ամեն երեկո մի քանի տեղական սիգար էր գնում և տեղադրում դաշնամուրի վրա, որպեսզի ցանկացողները վերցնեին և ծխեին։

«Հաճախորդները և ընկերները ինձնից հաճախ էին սիգար խնդրում։ Այդ ժամանակ էլ իմ մտքով անցավ, որ կարելի է այս ամենով ավելի լրջորեն զբաղվել», – ասել է նա Cigar Aficionado-ին տված իր հարցազրույցում։

1987-ին Ուվեզյանը ներկայացվում է Davidoff-ի սիգարմեյքեր Հենրիկ «Հենկե» Կելներին։ Կելների կողմից պատրաստված՝ Ուվեզյանի առաջին սիգարները սկսում են վաճառվել Սան Խուանում՝ Bolero բրենդով։

Կարճ ժամանակ անց Ուվեզյանը սիգարների անունը փոխում է Avo և վաճառքի հանում Նյու Յորքում։ Բրենդը ստեղծվել էր հատուկ Davidoff-ի խանութների համար։

1988 թվականից Ավո Ուվեզյանի սիգարները սկսում են վաճառվել ԱՄՆ-ի ամբողջ տարածքում։ 1995 թվականին Davidoff-ը ձեռք է բերում բրենդի դիստրիբյուցիայի իրավունքները։ 10 տարվա ընթացքում՝ 1987-1997 թվականները, Avo սիգարների վաճառքի ծավալը տարեկան 5000 հատից հասնում է 3.2 միլիոնի։

«Մարդիկ միշտ ինձ հարցնում են՝ Ավո, ո՞րն է քո գաղտնիքը։ Ես նրանց պատասխանում եմ՝ ամեն անգամ, երբ սիգար եք ծխում, դուք ինքներդ ձեզ նվիրում եք լրացուցիչ մեկ օրվա կյանք։ Կարծում եմ՝ ես այդ կերպ կվարվեմ մինչև 99 տարեկան դառնալս։ Իսկ երբ դառնամ 99 տարեկան, ինքս ինձ կասեմ՝ կարելի է ձգել մինչև 100»-ը ասում էր Ավո Ուվեզյանը։

Մարտի 24-ին Ավո Ուվեզյանը մահացավ։ Նա 91 տարեկան էր։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Բրիտանացի բարձրաստիճան պաշտոնյայի կարծիքը՝ Ամուլսարի հանքը շահագործող «Լիդիանի» մասին. Banks.am

Հայաստանում եւ Վրաստանում Միացյալ Թագավորության առեւտրի եւ ներդրումների հարցերով հանձնակատար, խորհրդարանական Մարկ Փրիթչարդն ասել է, որ Ամուլսարի ոսկու

Audi-ի սրամիտ պատասխանը՝ BMW-ի գովազդին (լուսանկար)

Ֆրանսիա, AUDI-ի սրահի մոտ BMW-ն այսպիսի մի բիլբորդ է տեղադրել ու գրել «Երբեք ուշ չէ փոխել ձեր կարծիքը»։

Գովազդային տեքստերում թվեր գրելու 16 կանոն

Մեծ թվերն ավելի լավ էֆեկտ են տալիս, քան փոքր թվերը։ Օրինակ՝ 1 տարի և 12 ամիս