Invalid username or password
Վերին Լարսի մաքսակետում եղանակային պայմանների պատճառով առաջացել են մեքենաների կուտակումներ, կուտակումներ են առաջանում նաև Հայաստանի և Վրաստանի սահմանային մաքսային անցակետերում: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը արտահանողներին հորդորում է որոշ ժամանակով նվազեցնել բեռնափոխադրումները նշված ուղղությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին տեղեկացրել է Էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը: Նա նաև վստահեցել է, որ, մշտական օպերատիվ կապի մեջ լինելով գործընկերների հետ, անմիջապես հանդես կգան լրացուցիչ հայտարարությամբ, երբ եղանակային պայմանները թույլ տան վերադառնալ բնականոն բեռնափոխադրումներին:
Դիտումներ 655
Մեդիամոնիտորինգի MaxMonitor ընկերությունը հրապարակել է «ՀՀ բանկերը ԶԼՄ-ներում» եռամսյակային հաշվետվությունը, որի արդյունքներով ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է լինել առաջատարը ԶԼՄ-ներում ունեցած հիշատակումների քանակով: