Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Լարսի ճանապարհի ընդլայնումն ու անցակետերի արդիականացումը ավարտին կհասցվի այս տարի⁩

Վերադարձ լուրերի բաժին

14:55 , 06 Մարտ 2018

Լարսի ճանապարհի ընդլայնման և անցակետերի արդիականացման շուրջ ռուսական և վրացական կողմերի պայմանավորվածությունն այս տարի կյանքի կկոչվի: Մարտի 6-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: «Նախագծային աշխատանքները շուտով կավարտվեն և շինարարությունն այս տարի կմեկնարկի: Մինչև տարվա վերջ կունենանք մոդերնիզացիան»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց նախարարը: Ինչ վերաբերում է թունելի կառուցմանը, ապա այն ևս կմեկնարկի, բայց արդյունքները տեսանելի կլինեն ավելի ուշ:

Անդրադառնալով հարցին, թե ինչ առաջընթաց կա Հարավային Օսիայով և Աբխազիայով Լարսին այլընտրանքային ճանապարհ գտնելու թեմայի շուրջ` Վահան Մարտիրոսյանը նկատեց. «Այդ թեման բոլորի ուշադրության կենտրոնում է, բայց ես նորից ցանկանում եմ նշել, որ դա ռուս-վրացական քաղաքական հարաբերությունների շրջանակում է: Իհարկե, Հայաստանը աշխատում է այլընտրանքային ճանապարհներ գտնելու ուղղությամբ: Սակայն այլընտրանքը միայն ձեր նշած ճանապարհները չեն: Մենք այսօր ունենք այլընտրանքային լաստանավային ճանապարհ, որը գործում է շատ հաջող ու բեռների շատ մեծ մասն անցնում է այդ ճանապարհով»:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Սահմանապահ Ոսկեվանում գործարկվել է LED լուսատուներով աշխատող համակարգ

Նախատեսվում է 2021թ․-ի ընթացքում Ոսկեվանում տեղադրել լուսադիոդային ևս 32 լուսարձակից բաղկացած՝ փողոցային լուսավորություն համակարգ:

ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփեց #cashbackմարաթոն ակցիայի արդյունքները

Նմանատիպ ակցիաներ անցկացնելով՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը խթանում է իր հաճախորդներին կատարել անկանխիկ վճարումներ դեբետային և վարկային քարտերով, կուտակել բոնուսային միավորներ՝ ձևավորելով անկանխիկ վճարումներ կատարելու կայուն սովորություն:

Անօթևան մնացած ընտանիքի համար հիմքից տուն կկառուցվի

Հայաստանի տասը մարզում իրականացվող բնակարանաշինության ծրագրի շրջանակներում, Վիվա-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ, ընթացիկ տարում նախատեսվում է տուն կառուցել, գնել կամ վերանորոգել 84 ընտանիքի համար: