Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Լավ լուր ավտոսեփականատերերի համար՝ ԱՊՊԱ-ն նաև on-line՝ 5%-ով ցածր ապահովագրավճարով

Վերադարձ լուրերի բաժին

11:30 , 01 Նոյեմբեր 2017

Հարգելի ավտոսեփականատերեր, տեղեկացնում ենք, որ այսուհետ ցանկացած ապահովագրական ընկերության հետ ԱՊՊԱ պայմանագրեր կարող եք կնքել նաև առցանց (on-line) եղանակով և այդ տարբերակով ԱՊՊԱ պայմանագրի կնքման դեպքում կվճարեք սահմանվածից 5% ցածր ապահովագրավճար:

Ընդ որում՝

1. ԱՊՊԱ պայմանագրի on-line կնքումը պարզ գործընթաց է և տևում է առավելագույնը 3-ից 4 րոպե,

2. ԱՊՊԱ պայմանագրի on-line կնքման վճարումն իրականացվում է պայմանագրի կնքման պահին՝ ցանկացած վճարային քարտի միջոցով,

3. ԱՊՊԱ պայմանագրի on-line կնքումից անմիջապես հետո ապահովագրության վկայագիրն ուղարկվում է վկայագրում նշված՝ Ապահովադրի էլեկտրոնային հասցեին:

​Հիշեցնում ենք, որ ԱՊՊԱ ապահովագրության վկայագրի թղթային կամ տպված տարբերակն ավտոմեքենաներում պահպանելը պարտադիր չէ: Ճանապարհային ոստիկանությունն ավտոմեքենաների վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագրերի առկայությունը ստուգում է Ճանապարհային ոստիկանության և ԱՊՊԱ տեղեկատվական համակարգերի միջև իրական ժամանակի ռեժիմում (on-line) իրականացվող հարցումների միջոցով:

ԱՊՊԱ պայմանագրերի առցանց կնքման համար կարող եք այցելել Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի www.appa.am պաշտոնական կայքի «ԱՊՊԱ պայմանագրերի առցանց կնքում» բաժին, www.aswa.am կայք կամ ցանկացած ապահովագրական ընկերության պաշտոնական կայք։

Տեղեկացնում ենք նաև, որ առաջիկա 1-2 ամիսների ընթացքում նախատեսվում է ԱՊՊԱ պայմանագրերի on-line կնքման հնարավորություն ստեղծել նաև կանխիկի ընդունման հնարավորությամբ վճարային տերմինալների, մասնավորապես՝ «Թել-Սել», «Իզի Փեյ», «Մոբի Դրամ» և «Իդրամ» կազմակերպությունների վճարային տերմինալների միջոցով, ինչի մասին Բյուրոյի կողմից լրացուցիչ կիրազեկվի։

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՓՄՁ-ների համար ՀԴՄ գներն այսօրվա գործող 160 000 դրամից կարող են իջեցվել 60 000 դրամի

Քննարկվել են ՀԴՄ-ների տեխնիկական պահանջների վերանայման և ՀԴՄ-ներին առնչվող այլ խնդիրներ

Կոնվերս Բանկը՝ «Բորսայի լավագույն անդամ՝ ռեպո և սվոպ գործառնություններում»

Կոնվերս Բանկը՝ «Բորսայի լավագույն անդամ՝ ռեպո և սվոպ գործառնություններում»

Սեպտեմբերին արտահանումը նվազել է, ներմուծումը՝ աճել

Այս տարվա սեպտեմբերին՝ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատությամբ արտաքին առևտրաշրջանառության ծավալը նվազել է 3.6%-ով և կազմել 583.5 մլն դոլար։