Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Լաս-Վեգասում կալանքի տակ է առնվել ադրբեջանցի գործարարի ունեցվածքը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

19:24 , 23 Հունիս 2017

Լաս-Վեգասում ադրբեջանցի գործարար Թելման Իսմայիլովը «Մոսկվա» բանկի՝ դատարանին ներկայացրած հայցով ձերբակալվել է, իսկ նրան պատկանող խոշոր առևտրի կենտրոնը կալանքի տակ է առնվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով «Կոմմերսանտ» թերթը:

Նշվում է, որ ներկայումս գործարար Իսմայիլովի՝ «Մոսկվա» բանկին ունեցած պարտքը կազմում է 19 միլիարդ ռուբլի:

Ռուսական բանկը նրան մեղադրում է վարկային պարտավորություններից խուսափելու, եկամուտները թաքցնելու և դրանց ԱՄՆ փոխադրելու համար, որոնք օգտագործվել են գործարարի ազգականների անուններով անշարժ գույք ձեռք բերելու համար: Իսմայիլովի բանկային հաշիվները սառեցվել են, իսկ ինքը գտնվում է կալանքի տակ:

Դեռևս 2017 թվականի մարտ ամսին Մոսկվայի արբիտրաժային դատարանը ադրբեջանցի գործարարին սնանկ էր ճանաչել և առգրավել նրա ունեցվածքը:

Նախկինում նման ճակատագրի էր արժանացել նրան պատկանող մեկ այլ բիզնես՝ Չերկիզովյան շուկան, որի գործունեությունը դադարեցվել էր բազմաթիվ սանիտարահիգիենիկ խախտումների պատճառով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանը դուրս է մնացել ազատ ինտերնետ ունեցող երկրների շարքից (ինֆոգրաֆիկա)

Freedom House կազմակերպությունը հրապարակել է Ինտերնետի ազատության 2017 թվականի զեկույցը։

Սերժ Սարգսյանը բացառել է ԵՄ հետ կնքվելիք համաձայնագրում ԵԱՏՄ հետ հակասությունների առկայությունը

Հայաստանի և Եվրամիության միջև նոյեմբերի վերջին կնքվելիք համաձայնագիրը նպատակ ունի խորացնել համագործակցությունն այդ կառույցի հետ

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հոկտեմբերի 25-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները