Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Լաբորատորիաներում կոռուպցիոն ռիսկերը պետք է նվազեցնենք». Կարեն Կարապետյան

Վերադարձ լուրերի բաժին

13:49 , 01 Հունիս 2017

Մի շարք հավատարմագրված պարենային և ոչ պարենային արտադրանքի փորձարկման լաբորատորիաների նախնական մոնիթորինգի արդյունքում հայտնաբերվել են հավատարմագրված ոլորտներից դուրս, ոչ ամբողջական և օրենսդրությանը հակասող փորձարկումներ իրականացնելու դեպքեր, որոնք հանդիսանում են լաբորատորիաների գործունեությունը դադարեցնելու կամ կասեցնելու հիմքեր: Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Հաշվի առնելով, որ նշված դեպքերը բարձրացնում են Հայաստանի շուկայում իրացվող պարենային և ոչ պարենային արտադրանքի վտանգավորության ռիսկերը, ինչպես նաև բացասաբար են ազդում տեղական արտադրանքի վարկանիշի վրա՝ հանձնարարում եմ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին՝ մեկամսյա ժամկետում փորձարկման լաբորատորիաների մասնակցությամբ կազմակերպել ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի միատեսակ կիրառման վերաբերյալ քննարկումներ, ձեռնարկել միջոցներ քննարկումների ընթացքում ի հայտ եկած կամ բարձրաձայնված խնդիրների լուծման ուղղությամբ, անհրաժեշտության դեպքում մշակել և սահմանված կարգով ներկայացնել իրավական ակտերի նախագծեր: Պետք է հատուկ ուշադրություն դարձնել գործող իրավական ակտերով նախատեսված արտահերթ և պարբերաբար գնահատումներ իրականացնելու ընթացակարգերին»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Վարչապետը հանձնարարել է նաև ոլորտի իրավական դաշտի քննարկումներից հետո մեկամսյա ժամկետում իրականացնել արտահերթ գնահատումներ հավատարմագրված բոլոր լաբորատորիաներում՝ հատուկ ուշադրություն դարձնելով հավատարմագրման ոլորտից դուրս, ոչ լիարժեք և օրենսդրությանը հակասող փորձարկումներ իրականացնելու փաստերի վրա և կառավարության աշխատակազմ ներկայացնել իրականացված գնահատումների արդյունքները։

Դիմելով Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանին՝ վարչապետն ասել է, որ պետք է շատ ուշադիր լինել, որպեսզի «մեր չինովնիկը իրեն չափազանց կարևոր չզգա»: «Մենք լաբորատորիաների ոլորտն ազատականացրել ենք, որպեսզի բիզնես իրականացնող մարդկանց հնարավորություն տանք ընտրություն կատարել: Մյուս կողմից՝ մենք այդ լաբորատորիաների հավաստիության վրա պետք է վստահ լինենք, որ որևէ այլ երկրում դա մեր վարկանիշը չի գցի: Այստեղ վտանգ կա, հատուկ ձեր հսկողության տակ վերցրեք հարցը, որպեսզի այդ լաբորատորիաներում համապատասխան կոռուպցիոն ռիսկերը նվազեցնենք»,- ընդգծել է գործադիրի ղեկավարը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Խորհրդարանը մերժեց եկամտային հարկի դրույքաչափը նվազեցնելու՝ «Ծառուկյան» դաշինքի նախաձեռնությունը

Ծառուկյան դաշինքն առաջարկում է ցածր աշխատավարձ ստացողների համար եկամտային հարկի բեռը թեթևացնել։

Volterman-ի շուրջ կրքերը թեժանում են. դրամապանակները խոստացված ժամկետներում չեն հասել գնորդներին

Առաջին դրամապանակները պետք է մատակարարվեին դառ անցած տարվա դեկտեմբերին

Նախագահի մոտ խորհրդակցություն է անցկացվել առանձին ապրանքատեսակների գնաճի և դրա հետևանքների մեղմման լուծումների վերաբերյալ

Սերժ Սարգսյանը պահանջել է գնաճի օբյեկտիվ պատճառների կամ հիմնավորումների մասին խոսելուց բացի ներկայացնել լուծումներ