Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ի գիտություն լրատվամիջոցների. Ucom

Վերադարձ լուրերի բաժին

17:35 , 13 Հուլիս 2021

Հետընտրական շրջանում «Յուքոմ» ՓԲ ընկերությունը մի շարք կուսակցություններից ու դաշինքներից դիմումներ է ստացել՝ 1500 ընտրատեղամասերից իրականացված քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանման և միաժամանակյա համացանցային հեռարձակման տեսանյութերն ստանալու կապակցությամբ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնության ու համապատասխան կրիչների ներկայացման դեպքում՝ «Յուքոմ» ընկերությունը հնարավոր առավելագույն արագությամբ բոլոր դիմումատուներին տրամադրել է պահանջվող տեսագրությունները։ Ավելին, որոշ դեպքերում, հաշվի առնելով խնդրի հրատապությունը, ԿԸՀ-ի թույլտվությունն ստանալուց հետո, Ընկերությունն իր նախաձեռնությամբ մի շարք կուսակցությունների և դաշինքների համար ապահովել է իր թվային շտեմարանից անհրաժեշտ տեղեկատվության անսահմանափակ ներբեռնման հնարավորությունը։

Չնայած խնդրո առարկա տեղեկատվության տրամադրման նպատակով Ընկերության կողմից գործադրված ջանքերին, ցավոք, արձանագրվել են դեպքեր, երբ դիմումատուները, ինչպես Ընկերության աշխատակիցներին զանգելու ընթացքում, այնպես էլ առցանց ելույթներում թույլ են տվել ակնհայտ և անհիմն վիրավորանք պարունակող արտահայտություններ:

Ընկերության համար սկզբունքային նշանակություն ունի իր և, մասնավորապես, իր աշխա­տակիցների բարի համբավը։ Ընկերությունը չի հանդուրժելու դրանց արատավորման որևէ փորձ՝ առավել ևս այնպիսի դեպքերում, երբ Ընկերությունն ստացված խնդրանքի բավարարման ուղղությամբ արել է ավելին, քան անհրաժեշտ է եղել։ Հորդորում ենք այսուհետ Ընկերության ու աշխատակիցների հասցեին արտահայտվելիս մնալ էթիկայի և բարեկրթության դաշտում՝ դրանով հանդերձ նպաստելով գործընկերային հարաբերությունների զարգացմանը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Սահմանապահ Ոսկեվանում գործարկվել է LED լուսատուներով աշխատող համակարգ

Նախատեսվում է 2021թ․-ի ընթացքում Ոսկեվանում տեղադրել լուսադիոդային ևս 32 լուսարձակից բաղկացած՝ փողոցային լուսավորություն համակարգ:

ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփեց #cashbackմարաթոն ակցիայի արդյունքները

Նմանատիպ ակցիաներ անցկացնելով՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը խթանում է իր հաճախորդներին կատարել անկանխիկ վճարումներ դեբետային և վարկային քարտերով, կուտակել բոնուսային միավորներ՝ ձևավորելով անկանխիկ վճարումներ կատարելու կայուն սովորություն:

Անօթևան մնացած ընտանիքի համար հիմքից տուն կկառուցվի

Հայաստանի տասը մարզում իրականացվող բնակարանաշինության ծրագրի շրջանակներում, Վիվա-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ, ընթացիկ տարում նախատեսվում է տուն կառուցել, գնել կամ վերանորոգել 84 ընտանիքի համար: