Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Իրաքը համաձայնել է կրճատել նավթարդյունահանումը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

20:01 , 23 Մայիս 2017

Իրաքը համաձայնել է ՕՊԵԿ-ի նախաձեռնությանը՝ նավթարդյունահանումը կրճատել ևս 9 ամսով, հայտնում է AFP գործակալությունը:

Իրաքի նավթի նախարար Ջաբար Ալի ալ-Լաուբին Բաղդադում Սաուդյան Արաբիայի իր գործընկերոջ հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ իր երկիրը ՕՊԵԿ-ի անդամ պետությունների հետո համաձայնել է նավթարդյունահանման նման ժամկետի կրճատման:

«Մենք համաձայն ենք թագավորության հետ (Սաուդյան Արաբիայի)՝ շարունակել նավթի կրճատումը»,- ասել է Ալ-Լուաբին:

Ռուսաստանը հայտարարել է, որ նույնպես պատրաստ է կրճատել նավթի արդյունահանումը:
Հիշեցնենք, որ ՕՊԵԿ-ում պայմանավորվել էին նավթի արդյունահանումը 2016թ. նոյեմբերին կրճատել օրական 1.2 միլիոն բարելով:

Համաձայնագիրը կնքվել էր 2017թ. առաջին կեսի համար՝ հնարավոր երկարաձգմամբ
Այդ նախաձեռնությանը միացել էր նաև Մոսկվան, սակայն մարտի սկզբին Միջազգային էներգետիկ գործակալությունը հայտարարել էր, որ Ռուսաստանը չի իրականացնում ՕՊԵԿ-ի հետ համաձայնագիրը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Աշխարհում անձնագրերը 4 գույնի են լինում. ահա թե ինչու

Յուրաքանչյուր երկիր այս փաստաթղթի գույնի ընտրության իր պատճառներն ունի։

Ֆլորիդայի 3,7 միլիոնից ավելի տներ ու ձեռնարկություններ հոսանքազրկված են «Իրմա»-ի պատճառով

ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի 3,7 միլիոնից ավելի տներ ու ձեռնարկություններ դեռեւս առանց ԷլեկտրաԷներգիայի են մնում այստեղ մոլեգնած «Իրմա» փոթորկից երեք օր հետո

«Հարվի» եւ «Իրմա» փոթորիկներից վնասը կարող Է հասնել 290 մլրդ դոլարի. ABC

«Մեր գնահատումներով՝ «Իրմա» փոթորկից վնասը կկազմի շուրջ 100 միլիարդ դոլար, եւ դա ամենամեծ վնասներից մեկն է, որը երբեւԷ պատճառել են փոթորիկները