Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Իրան-Հայաստան առևտուրն աճում է

Վերադարձ լուրերի բաժին

10:55 , 13 Հունվար 2020

Իրանի և Եվրասիական տնտեսական միության ազատ առևտրի համաձայնագիրը նշանակալի ազդեցություն է ունեցել Իրանի և Հայաստանի առևտրային հարաբերությունների վրա: Այդ մասին «IRNA»-ի հետ հարցազրույցում ասել է Իրան-Հայաստան առևտրական պալատի ղեկավար Հերվիկ Յարիջանյանը: «Երկու կողմերը կիրառում են համաձայնագրի հիման վրա առաջարկվող սակագնային նվազեցումներ, և այս առումով որևէ խնդիր չի առաջացել»,-ասել է նա:

Յարիջանյանի խոսքով՝ համաձայնագրի գործարկումից հետո այս ժամանակահատվածում Իրանի՝ Հայաստանի հետ առևտրի ծավալը էականորեն տարբերվում է: Իրան-Հայաստան առևտրական պալատի ղեկավարը նշել է, որ հիմա իրանական արտադրանքն ավելի էժան է, քան նմանատիպ թուրքականը, ինչն Իրանին հայկական շուկայում տալիս է մրցակցային առավելություն:

Նա նշել է, որ Իրանը Հայաստանից ներկրում է հիմնականում կարմիր միս, մինչդեռ Հայաստանն Իրանից ներկրում է պոլիմերային հումք, մեքենաներ, արդյունաբերական գազ և կաշվե իրեր: Յարիջանյանի խոսքով՝ առևտրականները դեռ չեն սովորել արտոնյալ առևտրի մասին համաձայնագրի գաղափարին, նա հույս է հայտնել, որ այս գործարքի ընդլայնմամբ ավելի շատ իրանցի առևտրականներ են ներգրավվելու հայկական շուկա:

Ավելի վաղ «Tehran Times»-ը նշել էր, որ թեև ԱՄՆ-ն վերսկսել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները, որի նպատակն է Իսլամական Հանրապետությունը քաղաքական և տնտեսական մեկուսացումն է, սակայն դա հատկապես տնտեսական սեկտորում Իրանի ու հարևանների հետ հարաբերությունների վրա դրանք չեն ազդել: Հյուսիսարևմտյան հարևան Հայաստանն այն երկրներից մեկն է, որը պահպանում և ընդլայնում է իր տնտեսական հարաբերությունները՝ անկախ պատժամիջոցներից:

Լրատվամիջոցը հիշեցրել է, որ՝ ինչպես ավելի վաղ հայտնել էր Երևանում Իրանի առևտրի կցորդ Մոհսեն Ռահիմին, 2018-ին Իրանի և Հայաստանի միջև առևտրի ծավալը հասել է ռեկորդային 364 մլն դոլարի: Նախորդ տարվա հոկտեմբերի 27-ին ուժի մեջ է մտել Իրանի և ԵԱՏՄ-ի միջև դեռ 2018 թ. ստորագրված՝ Ազատ առևտրի գոտու մասին ժամանակավոր համաձայնագիրը, որի գործողությունը նախատեսված է երեք տարով: Դրանով մի շարք ապրանքների ներմուծման մաքսատուրքեր զրոյացվել կամ նվազեցվել են:

Արմենպրես

Խորհրդային տարիներին գործող ենթակառուցվածքների վերականգնման մասին է խոսքը. փոխվարչապետ

Փոխվարչապետի խոսքով՝ հիմնականում քննարկվում է երկաթգծերի, ավտոճանապարհների՝ խորհրդային տարիներին գործող ենթակառուցվածքների վերականգնման հարցը՝ բոլոր հնարավոր ուղղություններով:

Իրանի հավանական անդամակցությունը ԵԱՏՄ-ին

Իրանի հավանական անդամակցությունը ԵԱՏՄ-ին վերլուծել է տնտեսագետ Պանդուխտ Մարտիրոսյանը:

ԵՄ-ում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում Հայաստանը կունենա նոր մաքսային կցորդ

Բրյուսելում տեղակայված միջազգային կառույցների հետ նախատեսվում է իրականացնել ակտիվ աշխատանք: