Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Իրան-ԵԱՏՄ համաձայնագրով հայկական արտադրանքն ավելի հեշտ կմտնի իրանական շուկա

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

ԵՏՄ
Լուրեր

16:27 , 04 Մարտ 2019

Իրան-ԵԱՏՄ պարզեցված առևտրի համաձայնագիրը Հայաստանի համար Իրանի հետ առևտուրն ընդլայնելու մեծ հնարավորություն կլինի: b4b.am-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Իրանի՝ ԵԱՏՄ-ի հետ պարզեցված առևտրի համաձայնագիրը մեծ հնարավորություններ կտա ԵԱՏՄ-ում գործող կազմակերպությունների, առաջին հերթին ՀՀ կազմակերպությունների՝ դեպի իրանական շուկա ավելի պարզեցված մուտքի հարցում: Պարզեցված համաձայնագրի վավերացումից և ուժի մեջ մտնելուց հետո 300-ից ավելի ապրանքատեսակներ կունենան ոչ տարիֆային կարգավորումների սահմանափակումից ազատում, այսինքն՝ չեն լինի այնպիսի պահանջներ, որոնք արժեքային չեն: Իսկ արժեքային տարիֆները կնվազեն: Սա հնարավորություն է Հայաստանում արտադրված ցանկացած արտադրանք Իրանի շուկա ավելի քիչ սահմանափակումներով և արգելքներով արտահանելու համար»,- ասաց նախարարը:

Նա նշեց՝ Իրանի հետ Հայաստանն արտոնյալ առևտրի պայմանագիր չունի: Դա լինելու է Իրանի հետ առաջին պարզեցված առևտրի համաձայնագիրը ԵԱՏՄ կազմում: Խաչատրյանը շեշտեց՝ համաձայնագիրը վավերացնելուց հետո առևտուրն ընդլայնելու մեծ հնարավորություն կստեղծվի:

Նախարարը նկատեց՝ համաձայնագիրը հնարավորություն է նաև իրանական արտադրողների համար, որոնց համար ռուսաստանյան, հայաստանյան և ԵԱՏՄ մյուս երկրների շուկաները երկրորդական նշանակություն չունեն հատկապես այն պայմաններում, որոնցում գտնվում է Իրանի տնտեսությունը:

Խաչատրյանի խոսքով՝ պայմանագրերը կոչվում են ազատ առևտրի, եթե մաքսատուրքերը զրոյացվում են, իսկ այս դեպքում ոչ բոլոր դեպքերում են զրոյացվելու: «Դրանք նվազեցվել են, բայց չեն զրոյացվել: Դրա համար այն համարվում է անցումային համաձայնագիր, ենթադրաբար հաջորդ փուլն առևտրային հարաբերությունների այնպիսի խորացումն է, որ հաջորդ համաձայնագիրը լինի ազատ առևտրի մասին»,- ասաց նա:

Խորհրդային տարիներին գործող ենթակառուցվածքների վերականգնման մասին է խոսքը. փոխվարչապետ

Փոխվարչապետի խոսքով՝ հիմնականում քննարկվում է երկաթգծերի, ավտոճանապարհների՝ խորհրդային տարիներին գործող ենթակառուցվածքների վերականգնման հարցը՝ բոլոր հնարավոր ուղղություններով:

Իրանի հավանական անդամակցությունը ԵԱՏՄ-ին

Իրանի հավանական անդամակցությունը ԵԱՏՄ-ին վերլուծել է տնտեսագետ Պանդուխտ Մարտիրոսյանը:

ԵՄ-ում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում Հայաստանը կունենա նոր մաքսային կցորդ

Բրյուսելում տեղակայված միջազգային կառույցների հետ նախատեսվում է իրականացնել ակտիվ աշխատանք: