Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Իրան-ԵԱՏՄ ժամանակավոր ազատ առևտրի համաձայնագրով կպարզեցվի հայկական 40 ապրանքատեսակի արտահանումը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

ԵՏՄ

17:17 , 18 Հոկտեմբեր 2017

Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև ժամանակավոր ազատ առևտրի համաձայնագրի կնքման նախապատրաստական գործընթացը մոտենում է ավատական փուլին: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը՝ հիշեցնելով, որ նշյալ աշխատանքների համակարգումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կողմից:

«Այդ համաձայնագրում ներառված են նաև 40 ապրանքատեսակներ, որոնք արտադրվում են Հայաստանում ու դրանց մասով պահանջարկ կա իրանական շուկայում: Դրանք հենց հայկական կողմի առաջարկներն են: Համաձայնագրի ստորագրումից հետո այդ ապրանքների մուտքը իրանական շուկա բավականին կպարզեցվի: Այնտեղ կան ինչպես ոչ սակագնային կարգավորումներ, այնպես էլ սակագնային կարգավորումներ, որոնց մասով պարզեցումներ կլինեն»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` հայտնել է նախարարը` ավելացնելով, որ այդպիսով հայկական ապրանքներն ավելի մրցունակ կդառնան իրանական շուկայում:

Վկայակոչելով ընթացիկ տարվա ութ ամիսներին Հայաստանից Իրան արտահանման 11.2 տոկոսանոց աճը` Սուրեն Կարայանը նկատել է, որ այն աննախադեպ ցուցանիշ է:

Նախարար Կարայանը կարևորել է ապրանքների նկատմամբ կիրառվող ստանդարտների փոխճանաչելիության  գործընթացը Իրանի հետ՝ տեղեկացնելով, որ ներկայում բանակցում են երկու երկրներում պարենային ու ոչ պարենային արտադրանքի նկատմամբ կիրառվող անվտանգության պարտադիր նորմերի փորձարկումներ իրականացնող գնահատման մարմինների մասնաճյուղերի հիմնման ուղղությամբ: Նրա խոսքով` մարտին Երևանում բացված «Հալալ» գրասենյակի կողմից տրամադրվող սերտիֆիկատը գործում է Իսլամական համագործակցության կազմակերպության 57 անդամ երկրներում: Հետևաբար, Հայաստանում արտադրված ապրանքներն այստեղ սերտիֆիկացվում ու իրացվում են նշյալ երկրների շուկաներում:

Անդրադառնալով Մեղրու ազատ տնտեսական գոտու ստեղծման աշխատանքներին` Սուրեն Կարայանն ասել է, որ նորաստեղծ Համահայկական ներդրումային հիմնադրամի առաջին նախագծերից մեկը հենց այս գոտու ստեղծումն ու ֆինանսավորումն է:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Բելառուսը Հայաստանի հետ համագործակցության բազմաթիվ ծրագրեր ունի

Բելառուսը Հայաստանի հետ համագործակցության բազմաթիվ ծրագրեր ունի, որոնք ցանկանում է կյանքի կոչել:

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 28-րդ նիստին

ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի հաջորդ՝ 29-րդ, նիստը անցկացվելու է Հայաստանում:

«Միր 24»-ի նյութում ոչ ճշգրիտ են ներկայացրել իմ խոսքերը. Մհեր Գրիգորյան

«Իմ խոսքում արժույթի կամ արտարժույթի, առավել ևս՝ արտարժույթից հրաժարվելու մասին խոսք չի եղել ընդհանրապես