Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Իրանցի գործարարը հետաքրքրված է Գեղարքունիքի մարզում արտադրությունների կազմակերպմամբ

Վերադարձ լուրերի բաժին

13:13 , 03 Ապրիլ 2019

Իրանի «Սեփահան Ացետելենի» գործարանի տնօրեն Ֆահրադ Նասիր Նիան հետաքրքրված է Գեղարքունիքի մարզում մի շարք արտադրությունների կազմակերպմամբ: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այդ մասին իրանցի գործարարը հաստատեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի հետ հանդիպման ընթացքում:

Նիայի ղեկավարած գործարանը զբաղվում է թթվածնի եւ ազոտի արտադրությամբ: Ֆահրադ Նասիր Նիան նշել է, որ ինքը ցանկություն ունի Գեղարքունիքի մարզում կազմակերպել նմանատիպ արտադրություն եւ հարկ է համարում նախապես տեղեկանալ արտադրական համապատասխան տարածքների կարգավիճակի, արտադրության կազմակերպման հնարավորությունների, ներմուծման ու արտահանման հետ կապված կանոնակարգերի, օտարերկրյա ներդրումների համար սահմանված հարկային արտոնությունների եւ այլ մանրամասների մասին: «Մենք, ազոտի ու թթվածնի արտադրության կազմակերպումից բացի, կարող ենք մեր գործընկեր կազմակերպությունների հետ ձեր մարզում հիմնել պլաստիկ իրերի, կաթնամթերքների՝ չժանգոտվող պողպատից պատրաստված տարաների, հանքային ջրերի, ասֆալտի, տեքստիլ իրերի արտադրություններ, Սեւանա լճին մոտիկ կառուցել հանգստյան գոտիներ: Բայց մինչ այդ մենք պետք է հասկանանք, թե ինչ արտադրական միջավայրի, նրբությունների, դժվարությունների հետ գործ ունենք, ինչ աջակցություն կարող ենք ստանալ Հայաստանի կառավարությունից, ինչպիսի փոխադարձ շահեր կարող ենք ունենալ իմ թվարկած արտադրությունների գործարկմամբ: Անկեղծ ասած, մենք թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում նախկինում փորձել ենք իրականացնել ներդրումային արտադրական ծրագրեր, սակայն բախվել ենք բազմաթիվ դժվարությունների: Հիմա, երբ Հայաստանում մեկ տարի առաջ տեղի ունեցած հեղափոխության շնորհիվ բարելավվել է ներդրումային միջավայրը, որոշել ենք համագործակցել ձեզ հետ եւ անցնել գործի»,- նշել է իրանցի գործարարը:

Մարզպետ Գնել Սանոսյանը նշել է, որ իրանցի գործարանատիրոջ ներդրումային բոլոր ձեռնարկները Հայաստանի Հանրապետության կողմից օրենքով սահմանված կարգով կլինեն պաշտպանված ու կստանան բավարար աջակցություն:

«Հիմա Հայաստանի Հանրապետությունում կարելի է ձեռնարկել ցանկացած գործ՝ ներդրումներ կատարելով ամենատարբեր ուղղություններում: Որպես խրախուսման ձեւ՝ պետությունը որոշ ոլորտներում սահմանում է հարկային ու մաքսային արտոնություններ: Բացի այդ, պետությունն ամեն կերպ երաշխավորում է, որ ձեր բիզնեսը մեր երկրում լինի օրենքով պաշտպանված: Մենք ունենք բավականին շատ արտադրական տարածքներ, մասնագետ կադրեր, բանվորական ուժ, բավարար արտադրական ռեսուրսներ: Կարծում եմ, որ համագործակցված աշխատանքի դեպքում երկուստեք կկարողանանք լուրջ հաջողություններ արձանագրել: Մեր աշխատանքային խումբը կուղեկցի ձեզ հետաքրքրող արտադրական տարածքներ, մեր կողմից կտրամադրվեն ձեզ հուզող բոլոր հարցերի պատասխանները: Մենք ձեզ կաջակցենք բոլոր խնդիրներում, որոնք առաջ կգան համագործակցության ընթացքում: Միաժամանակ ձեզ հրավիրում ենք մասնակցելու այս տարվա մայիսին կայանալիք «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի» տնտեսական համաժողովին, որտեղ հնարավորություն կունենաք ներկայացնելու ձեր ներդրումային փաթեթները»,-առաջարկել է մարզպետ Գնել Սանոսյանը:

Իրանցի գործարարը ոչ միայն ընդունել է Գնել Սանոսյանի հրավերը, այլեւ խոստացել իր հետ բերել իրանցի մի խումբ գործարարների, ովքեր հետաքրքրված են Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում ներդրումներ կատարելով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնություններ

Քայլերի հաջորդականությունը կարելի է իմանալ` զանգահարելով ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոն. 060 544 444 08000 0007:

Վիվա-ՄՏՍ-ի աշխատակիցները նախաձեռնել են հայրենիքին օգտակար լինելու՝ ամենամսյա աջակցության ծրագիր:

Վիվա-ՄՏՍ-ի աշխատակիցները կոչ են անում այլ ընկերությունների աշխատակիցներին՝ միանալ նախաձեռնությանը: Համոզված ենք, որ գործատուների ու աշխատակիցների համանման նախաձեռնություններն ավելի կմոտեցնեն հաղթանակը:

2020թ. սեպտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 1.4%

ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ արտաքին հատվածից ՀՀ-ում գնաճային միջավայրի վրա ազդեցություն չի սպասվում: