Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Իրանի նախագահ Հասան Ռոհանին ժամանեց Հայաստան

Վերադարձ լուրերի բաժին

10:10 , 01 Հոկտեմբեր 2019

Հայաստան ժամանեց Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին: Օդանավը վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդանավակայանում: Բարձրաստիճան հյուրին դիմավորեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Ռոհանին հոկտեմբերի 1-ին Երևանում ներկա կլինի Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստին՝ հրավիրյալ երկրի ղեկավարի կարգավիճակով: Նիստին կմասնակցեն ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սյեն Լուն ևս ներկա կլինի՝ հրավիրյալ երկրի ղեկավարի կարգավիճակով, Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը՝ որպես դիտորդի կարգավիճակում գտնվող երկրի ղեկավար:
Աղբյուրը՝ Արմենպրես:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Լիդիանը» հայտարարում է նոր բարենպաստ դատական ակտի մասին

Ընկերությունը կառավարությանը կոչ է արել վերականգնել իր իրավունքները: