Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Իրանը գազի արդյունահանման խոշորագույն պայմանագիր է կնքել ֆրանսիական Total-ի հետ

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

11:00 , 05 Հուլիս 2017

Իրանի իշխանություններն ու ֆրանսիական Total-ը Թեհրանում երեկ կնքել են «Հարավային Փարս» (South Pars) գազային հանքավայրի շահագործման պայմանագիր, հայտնում են իրանական լրատվամիջոցները:

Total-ի գլխավոր տնօրեն Պատրիկ Պույաննեն և Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեն ստորագրել են 4.8 միլիարդ դոլարի համաձայնագիր, որը հաշվարկված է 20 տարվա համար:

Նշվում է, որ Total-ը դարձել է առաջին արևմտյան նավթագազային ընկերությունը, որը Իրան է վերադարձել տնտեսական պատժամիջոցների չեղարկումից հետո: Ներկայումս այն կգլխավորի «Հարավային Փարս» հանքավայրի 11-րդ օֆշորային հատվածի մշակման հարցով կոնսորցիումը:

Total-ի կոնսորցիումին կպատկանի բաժնետոմսերի 50.1%-ը, չինական CNPC կորպորացիային՝ 30%-ը, իսկ իրանական Pertopars ընկերությանը՝ բաժնետոմսերի 19.9%-ը:
«Հարավային Փարս» հանքավայրը զբաղեցնում է 3.7 հազար քառակուսի կիլոմետր մակերես: Դրա պահուստները գնահատվում են 14.2 տրլն խմ և 2.7 մլրդ տոննա նավթ (18 մլրդ բարել):

«Հարավային Փարս» հանքավայրը պարունակում է գազի համաշխարհային պահուստների 8%-ը և Իրանի գազի պահուստների 50%-ը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Պղնձի բորսայական գինն աճել է

Մետաղների գներն ու դրանց փոփոխությունները Լոնդոնի մետաղների բորսայում

Ներդրումային ակտիվությունը աշխարհի մասշտաբով շարունակում է թույլ մնալ

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտարարել է Համաշխարհային բանկի նախագահ Ջիմ Յոն Կիմը:

Nissan-ը խնդիրների առաջ է կանգնել

Տոկիոյի փոխադրամիջոցների վարչությունը Nissan ընկերության մի քանի գործարաններում անսպասելի տեխնիկական ստուգումներ է իրականացրել և լուրջ խնդիրներ հայտնաբերել