Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Պարսկական թումանը վերադառնում է

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Աշխարհ

19:01 , 11 Դեկտեմբեր 2016

Իրանի կառավարությունը հավանություն է տվել երկրի Կենտրոնական բանկի կողմից դրամական բարեփոխում անցկացնելու նախագծին, տեղեկացնում է TASS գործակալությունը:

Այն նախատեսում է ներկայումս գործող ազգային արժույթը՝ ռիալը, թումանով փոխարինելու հնարավորություն, որը համարժեք կլինի 10 ռիալի։

Թումանը Պարսկաստանում (Իրանի նախկին անվանումը) տարածված էր մինչև 1932 թվականը,  երբ փոխարինվեց ռիալով։ Ներկայումս տեղի է ունենում հակառակ գործընթացը՝ նպատակ ունենալով դյուրացնել դրամական հաշվարկները:

Մինչ օրս թումանը համարվում էր ոչ պաշտոնական դրամական միավոր։ Իրանի Կենտրոնական բանկի թղթադրամներում և խանութներում շրջանառվում էր ռիալը, սակայն առօրյայում իրանցիներն օգտագործում էին «թուման» բառը, ինչը որոշակի խառնաշփոթ էր առաջացնում։

Վերջին տարիներին ինֆլյացիայի հետևանքով ռիալը զգալիորեն արժեզրկվել էր: Ներկայումս ամերիկյան 1 դոլարը իրանական փոխանակման կետերում արժե 39 հազար ռիալ: Այժմ այն կարժենա 3.9 հազար թուման:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանը Եվրամիության հետ համաձայնագիրը կվավերացնի մինչև մայիս

Եվրանեսթում հունիսի 25-29-ը տեղի ունեցած լիագումար նիստից Հայաստանի պատվիրակությունը գոհ է վերադարձել։

ԱՄՆ պատրաստ է ուսումնասիրել Հայաստանը «Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիա»-ի ծրագրում ներառելու հարցը

Այդ մասին ի պատասխան ԱՄՆ Հայ դատի գրասենյակի նամակին՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, ով հանդիսանում է նշված կորպորացիայի խորհրդի ղեկավարը:

ԱՄՆ-ն վերագործարկում է GSP-ն Հայաստանի համար

GSP համակարգում ներառված ապրանքները կարող են մուտք գործել ԱՄՆ շուկա մաքսատուրքի իջեցված կամ զրոյացված դրույքաչափերով։