Invalid username or password
McKinsey & Company միջազգային խորհրդատվական ընկերության տնօրեն Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է նավթի համաշխարհային գների փոփոխություններին։
* * *
Երեկ (գրառումը կատարվել է մարտի 9-ին) տեղի ունեցան մի քանի իրադարձություն, որոնք ընտրություններով տարված մեր հասարակության համար գուցե աննկատ անցան, այնինչ դրանց կարևորությունը հսկայական կարող է լինել։
ԱՄՆ Էներգետիկ ադմինիստրացիան, որը շաբաթական հաղորդում է երկրում նավթի արտադրության վիճակագրությունը, հայտարարեց, որ անցած շաբաթ երկրում նավթի արտադրությունը կազմել է օրական 9,088 մլն բարել, այն ՕՊԵԿԻ նավթի արտադրության սահմանափակման որոշումից հետո տառացիորեն երեք ամսում աճել է համարյա 5%-ով, սա աճի աննախադեպ տեմպ է գլոբալ մասշտաբներով։
Նույն օրը ֆրանսիական Տոտալ ընկերությունը հայտարարեց 10 նոր խոշոր նավթային ծրագրերի մասին, իսկ ԱՄՆ Նախագահը իր հերթին հայտարարեց, որ ԱՄՆ օվկիանոսային շելֆի 250,000 քկմ պետական տարածքներ կտրամադրվեն նավթային ընկերություններին՝ նավթի որոնման և հանույթի աշխատանքների համար։
Այս հայտարարություններից հետո տառացիորեն մեկ օրվա մեջ նավթի գինը ընկավ 7%-ով, և մեծ հավանականությամբ, կշարունակի ընկնել, նույնիսկ ՕՊԵԿԻ սահմանափակման պայմաններում։ Հեռանկարում սա կարող է նաև բերել ՕՊԵԿ-ի ներսում արտադրական կարգապահության խափանման, և նավթի գների հետագա անկման։
Հարց՝ մեր «խաղաղասեր» ընդդիմախոսներին՝ եթե նավթի գինը շարունակի ընկնել, պե՞տք է արդյոք ամեն գնով «փոխզիջումներ» անել նավթային ասեղի վրա նստած հակառակորդին, թե՞ ավելի լավ է սպասել, մինչև ներարկիչի մեջ թմրանյութը վերջանա։
Դիտումներ 1554
«Հանձնաժողովը պետք է պարզեր այս ընկերությունների ֆինանսական և այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը, ապացուցողականությունը, արժանահավատությունը: Պարզե՞լ ենք՝ չենք պարզել, որովհետև դա պարզելու համար մենք ռեսուրսներ չունենք»,- ասաց Թունյանը:
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկեց նախագիծը:
Ինչ վերաբերում է 1.5 միլիոն դրամից ավելի պարտավորություններին, ապա, ինչպես արտակարգ դրության ժամանակահատվածում, այնպես էլ դրանից հետո՝ ՊԵԿ-ը նրանց նկատմամբ իրականացրել և իրականացնում է օրենքով նախատեսված գործողությունները: