Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԻՏՁՄ-ն հայտարարում է ընդունելություն «Համակարգերի տեսություն» (կիբեռնետիկա) մասնագիտությամբ

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Լուրեր

19:10 , 25 Օգոստոս 2016

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը հայտարարում է ընդունելություն  «Համակարգերի տեսություն» (կիբեռնետիկա)մասնագիտությամբ՝ 2016-2017 ուսումնական տարվա համար

Ծրագիրն իրականացվում է «Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության» և «Ինստիգեյթ ուսումնական կենտրոն» հիմնադրամի կողմից` ՀՀ Կրթության և գիտության նախարարության հետ համագործակցությամբ։

Առաջին տարվա ուսուցումը կանցկացվի Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջում։ Ուսման տևողությունը չորս տարի է։ Առաջին տարին ներառում է հանրակրթական ավագ դպրոցի X-XII դասարանների ուսումնական ծրագիրը։

Հաջորդ երեք տարիներին ուսանողները կստանան մասնագիտական կրթություն` «Համակարգերի Տեսություն»  մասնագիտության բակալավրիատի ծրագրին համապատասխան։

Ուսանողները կստանան ՀՀ հանրակրթության միջնակարգ ընդհանուր կրթության վկայական և  «Համակարգերի տեսություն» մասնագիտական որակակավորում։

Բոլոր տարիների մեթոդաբանության հիմքում ընկած է ուղղահայաց` նախագծային ուսուցումը`  հենված միահավաք մոտեցման վրա, ինչպես նաև ներառվում են հետևյալ ուսուցման սկզբունքները և մոտեցումները.

· Աշխատանք իրական նախագծերի վրա սկսած առաջին տարվանից

· Խմբային աշխատանք, համատեղ աշխատանքի և հաղորդակցության հմտություններ

· Ձեռնարկատիրական հմտությունների զարգացում

· Անհատական մոտեցում, անհատական կրթական ծրագրի կառուցում

·  Համակողմանի ներդաշնակ զարգացում

·  Առցանց կրթական և համագործակցային հարթակների օգտագործում

·  Ինքնուսուցում և Համացանցում որոնման հմտություններ

Մասնագիտական առարկաների դասավանդումը իրականացվում է ՏՀՏ ոլորտի լավագույն մասնագետների կողմից։

Ուսումնառությունը հնարավորություններ է ընձեռում․

·   ստանալ մասնագիտական կրթություն բարձր տեխնոլոգիական ոլորտում և դրան զուգահեռ զարգացնել ստեղծագործական եւ ձեռնարկատիրական հմտությունները,

·  19 տարեկանից մտնել աշխատաշուկա` որպես մասնագետ, որն արդեն ունի կատարած նախագծեր և փորձ, Ուսումնառության 30%-ը ուսանողներն կանցկացնեն Հայաստանի առաջատար ՏՀՏ ընկերություններում,

·   Ուսումնառության ավարտին ստանալ աշխատանքի առաջարկություն ՏՏ ոլորտի առաջատար ընկերություններում, որոնք առաջադրել և հովանավորել են իրական նախագծերը։

Ուսման ընթացքում ՏՀՏ և կիրառական մաթեմատիկայի գիտելիքներ ստանալուց բացի ուսանողները.

1. կճանաչեն սեփական երկրի պատմությունը, աշխարհագրությունը, ժողովրդագրությունը, մշակույթը և առանձնահատկությունները,

2. կուսումնասիրեն համաշխարհային պատմությունը, մշակույթը, արվեստը,

3. ձեռք կբերեն ցուցահանդեսներ, մրցույթներ, բեմադրություններ կազմակերպելու և ստեղծելու համար բավարար ունակություններ, գիտելիք և փորձ,

4. կընտրեն մոտակա 2-10 տարիների նպատակները, նախագծերը և սեփական դերն ու խնդիրները այդ նախագծերի իրականացման մեջ,

5. կտիրապետեն արդի ձեռնարկության աշխատանքի և ձեռնարկատիրության սկզբունքներին,

6. կունենան ձեռքբերումներ, մշակումներ և հրապարակումներ ընտրած նախագծերի շրջանակում, և ընտրած մասնագիտացման մեջ,

7. կտիրապետեն ինքնապաշտպանության, արդի զենքի մշակման, սպասարկման և օգտագործման հմտություններին, մարտավարությանը, ռազմավարությանը, բանակավարությանը, առաջին բուժօգնությանը։

Ուսուցումն սկսվում է սեպտեմբերի 1-ից։

Հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 25-ը:

Մանրամասների համար զանգահարել  060464700 #1034, +37455 40 98 09 հեռախոսահամարներով

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց կալանքից՝ Վերաքննիչ դատարանի որոշմամբ

Վերաքննիչ դատարանի դատարանի որոշմամբ քիչ առաջ ազատ է արձակվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Սեւանի ափամերձ հանգստյան գոտիների տնտեսավարողները եւ վարձակալները բողոքի ակցիա են իրականացրել

Սեւանա լճի ափամերձ հանգստյան գոտիների մի խումբ տնտեսավարողներ եւ վարձակալներ բողոքի ակցիա են իրականացրել Սեւան-Երեւան մայրուղու Գագարինի հատվածում

Նորածիններին առավել հաճախ տրվող անունները Հայաստանում՝ 2018թ առաջին կիսամյակում

2018 թվականի հունվար-հունիսի ընթացքում ծնված տղա երեխաներին ամենից հաճախ կնքել են Դավիթ անունով