Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Իտալիան 20 մլրդ եվրո կհատկացնի բանկերի փրկության համար

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Աշխարհ

16:05 , 25 Դեկտեմբեր 2016

Իտալիայի կառավարությունը հաստատել է մինչև 20 մլրդ եվրո ծավալով անհետաձգելի հակաճգնաժամյին միջոցառումների փաթեթը: Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլոնին հայտարարել է, որ կառավարությունը նման վճիռ է կայացրել նախօրեին:

Համաձայն կառավարության որոշման՝ ֆինանսական միջոցներն ուղղվելու են սնանկության կանխարգելմանն ու իտալական բանկերում ավանդատուների միջոցների երաշխավորմանը, որոնք տառապում են վարկային ճգնաժամից: Ժամկետանց վարկերի ընդհանուր ծավաալը հասնում է 360 մլրդ եվրոյի, ինչը մոտավորապես համեմատելի է Իտալիայի ՀՆԱ-ի մեկ քառորդի հետ:

Ճգնաժամից առավել տուժել է 1472թ. հիմնադրված Monte dei Paschi di Siena (BMPS) բանկը, որը աշխարհի հնագույն բանկերից է: Հակաճգնաժամային փաթեթի ընդունումը փաստացի նշանակում է BMPS-ի ազգայնացում:

Ճգնաժամից տուժել են նաև երկրի խոշորագույն Unicredit և Intesa SanPaolo բանկերն ու մի շարք այլ ֆինանսական կառույցներ:

Իտալիայի բանկային ճգնաժամը զարգանում է հուլիսից, երբ հայտնի դարձավ BMPS-ի նկատմամբ ԵԿԲ-ի պահանջի մասին, այն է՝ զգալի կրճատել «փտած» վարկերի ծավալը: Ընդ որում՝ Իտալիայի պետական պարտքը գերազանցել է 2.2 տրլն եվրոն ու հասել է ՀՆԱ-ի ռեկորդային 133%-ին:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ֆլորիդայի 3,7 միլիոնից ավելի տներ ու ձեռնարկություններ հոսանքազրկված են «Իրմա»-ի պատճառով

ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի 3,7 միլիոնից ավելի տներ ու ձեռնարկություններ դեռեւս առանց ԷլեկտրաԷներգիայի են մնում այստեղ մոլեգնած «Իրմա» փոթորկից երեք օր հետո

«Հարվի» եւ «Իրմա» փոթորիկներից վնասը կարող Է հասնել 290 մլրդ դոլարի. ABC

«Մեր գնահատումներով՝ «Իրմա» փոթորկից վնասը կկազմի շուրջ 100 միլիարդ դոլար, եւ դա ամենամեծ վնասներից մեկն է, որը երբեւԷ պատճառել են փոթորիկները

Ադրբեջանական լոնդրոմատ. Բացահայտվել է փողերի լվացման և եվրոպացի չինովնիկների կաշառման 3 մլրդ դոլարանոց սխեման

Ադրբեջանի կառավարող էլիտան 2.9 մլրդ դոլարի գաղտնի սխեմա է գործի դրել՝ եվրոպացի պաշտոնյաներին կաշառելու, շքեղ առարկաներ գնելու և փող լվալու համար։