Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Իսկ փոխանցումները շարունակում են նվազել

Վերադարձ լուրերի բաժին

21:01 , 08 Օգոստոս 2016

Ֆիզիկական անձանց կողմից բանկերի միջոցով արտասահմանից միջոցները (կամ պարզապես՝ տրանսֆերտները) 2016 թվականին շարունակում են նվազել։ Դրանք նվազել են թե՛ ամսական, թե՛ տարվա առաջին կիսամյակի արդյունքներով։

Այսպես, ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներով՝ 2016 թվականի հունիսին դրամական միջոցների ներհոսքը կազմել է 135 մլն 277 հազար դոլար։ 2015 թվականի հունիսին այդ ցուցանիշը 163.2 մլն էր, 2014 թվականի հունիսին՝ 189.5 մլն։

Ավելին ասենք, հունիս ամսվա տրանսֆերտները զիջում են անգամ ճգնաժամային 2009 թվականի և ետճգնաժամային առաջին տարվա՝ 2010 թվականի հունիսի ցուցանիշներին (համապատասխանաբար, 138.5 մլն և 137 մլն դոլար)։

Ընդհանուր առմամբ, տարվա առաջին կիսամյակում ֆիզիկական անձանց կողմից բանկային համակարգի միջոցով Հայաստան են ուղարկել 622.48 մլն դոլար։ Նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ՝ տրանսֆերտները նվազել են 60 մլն դոլարով կամ 8.8%-ով։

remittances-2016-kisamyak

2016 թվականի առաջին կիսամյակում ֆիզիկական անձինք Ռուսաստանից  Հայաստան են փոխանցել 353.73 մլն դոլար։ 2015 թվականի առաջին կիսամյակի համեմատ՝ ՌԴ-ից ուղարկվող տրանսֆերտները նվազել են 61.6 մլն դոլարով կամ 14.8%-ով։

Չնայած այս նվազմանը՝ Ռուսաստանը շարունակում է մնալ մասնավոր դրամական փոխանցումների խոշորագույն աղբյուրը. այս երկրին է բաժին ընկնում տրանսֆերտների ընդհանուր ծավալի 56.8%-ը։

Տրանսֆերտների 2-րդ խոշոր աղբյուրը ԱՄՆ է։ 2016 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ԱՄՆ-ից Հայաստան է փոխանցվել 81.8 մլն դոլար (նախորդ տարվա առաջին կիսամյակում՝ 84 մլն դոլար)։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Բոլոր լուծումների առաջին պայմանը պետք է լինի օրինապահ հարկ վճարողների կյանքի հեշտացումը». Կարեն Կարապետյան

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Սուրեն Կարայանը նախագահին զեկուցել է հանձնարարականների կատարման ուղղությամբ իրականացված աշխատանքներն ու նախարարության 2018թ. ծրագրերը

Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր զեկուցել է

Եվրասիական զարգացման բանկը այս տարի Հայաստանում կանխատեսում է 3 տոկոս տնտեսական աճ

Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) կանխատեսումներով՝ 2018 թվականին մասնակից-պետություններում սպասվում են տնտեսական աճի դրական տեմպեր