Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Իսթերլինի պարադոքսը. երբ փողը դադարում է երջանկություն բերել

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Դայջեսթ

22:10 , 14 Մարտ 2018

Ամերիկացի տնտեսագետ Ռիչարդ Իսթերլինը, 1974 թվականին ուսումնասիրելով ամերիկացիների տրամադրությունները 1946-1970 թվականներին, պարզեց, որ աղքատների մոտ եկամուտների ավելացմանը զուգահեռ՝ աճում է նաև կյանքից բավարարվածության աստիճանը, կամ, այսպես ասած, «երջանկության մակարդակը»։ Սակայն միջին խավի և հարուստների դեպքում՝ ոչ։

Այսինքն, եթե մարդը հասնում է բարեկեցության միջին մակարդակի (ԱՄՆ-ում այդ ժամանակ դա համարժեք էր տարեկան 20 հազար դոլարի), ապա դրանից հետո եկամտի աճը նրան ավելի երջանիկ չի դարձնում։ Այդ օրինաչափությունն անվանում են «Իսթերլինի պարադոքս» կամ երջանկության-եկամտի պարադոքս։

Ավելի ուշ որոշ հետազոտողներ (օրինակ, Բեթսի Սթիվենսոնը և Ջասթին Վուլֆերը) հերքեցին Իսթերլինի պարադոքսը՝ պնդելով, որ երջանկությունն ավելի դանդաղ է աճում, քան եկամուտը, սակայն երբեք չի հասնում իր գագաթնակետին։

Սակայն 2010 թվականին Իսթերլինը, վերլուծելով 37 երկրների տվյալները, կրկին հաստատեց, որ ինքը ճիշտ է (The happiness–income paradox revisited)։

«Իսթերլինի պարադոքսի» պատճառը պարզ է. փողը, ինչպես մնացած բոլոր ապրանքները, ենթարկվում է նվազող սահմանային օգտակարության օրենքին (այսինքն՝ երբ լրացուցիչ ամեն միավոր ապրանքը սկսում է ավելի քիչ օգտակարություն բերել)։ Ինչ-որ մի պահի եկամտի ապահոված օգտակարությունն ու դրա ստացման հետ կապված ծախքերը հավասարվում են։ Դրանից հետո լրացուցիչ փողն այլևս նույնքան երջանկություն չի բերում, որքան նախկինում։

* Նվազող սահմանային օգտակարության մի կենցաղային օրինակ։ Ծարավ մարդը անապատում հանդիպելով ջուր վաճառող բեդվինի՝ առաջին մեկ բաժակ ջրի համար պատրաստ է իր ամբողջ հարստությունը տալ։ Երկրորդ բաժակի համար նույնպես թանկ կվճարի, քանի որ ծարավը դեռ ամբողջությամբ չի հագեցել։ Երրորդ բաժակի համար կարող է սակարկել։ Չորրորդ բաժակից կհրաժարվի, իսկ հինգերորդ բաժակը անգամ անվճար չի խմի, որովհետև արդեն վատ կզգա իրեն։ Այսինքն՝ հինգերորդ բաժակ ջրի օգտակարությունը (ծարավը հագեցնելու ունակությունը) շատ ավելի քիչ է գնահատվում, քան այն խմելու հետ կապված ծախքը (օրգանիզմին տված վնասը)։

Բացի այդ, կյանքից բավարարվածության աստիճանը սուբյեկտիվ մեծություն է և ավելի շատ կախված է ոչ թե բացարձակ եկամտից, այլ իր եկամտի և հարևանի եկամտի հարաբերակցությունից։ Այդ պատճառով էլ կյանքի միջին որակին հասնելուց հետո «երջանկության» հետագա աճը պայմանավորված է այլ գործոններով։

Ըստ Իսթերլինի, հարուստ մարդը ավելի երջանիկ է, քան աղքատը, սակայն եթե բոլորի եկամուտը միաժամանակ աճի, ոչ ոքի երջանկությունը դրանից չի ավելանա։

Կարդացեք նաև՝ 20% ջանքերը ապահովում են 80% արդյունք. Պարետոյի օրենքը

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ինչու թիմ Թիմ Մարտինը որոշեց իր ընկերությունն անվանել Wetherspoon

Ընկերությունը Մեծ Բրիտանիայում ունի 764 փաբ, 16 հյուրանոց և 20,000 աշխատակից։

«Ադրբեջանական լվացքատուն». եվրոպացի գործիչներին կաշառելու համար Իլհամ Ալիևը թալանել է Ադրբեջանի ավանդատուներին

OCCRP-ի հետաքննությունների համար հիմք է հանդիսացել մի շարք միջազգային լրատվամիջոցներին անանուն աղբյուրների կողմից տրամադրված բանկային փաստաթղթերը:

«Հայաստանը թևակոխեց զարգացման նոր փուլ». Տարոն Աճեմօղլու (տեսանյութ)

Անվանի հայազգի տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրուցել է Հայաստանի «Թավշյա հեղափոխության» ու զարգացման նոր հեռանկարների վերաբերյալ: