Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Իռլանդիան հիմնադրամ կստեղծի Apple-ի 15 մլրդ դոլար հարկերի միջոցով

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

22:03 , 26 Հուլիս 2017

Իռլանդիայի իշխանությունները կստեղծեն հատուկ հիմնադրամ, որը կղեկավարի Apple կորպորացիայից ստացած հավելյալ՝ 13 մլրդ եվրո հարկերը (15.2 մլրդ դոլար), գրում է The Sydney Morning Herald-ը:

2016թ. օգոստոսին Եվրահանձնաժողովը վճռեց, որ Apple-ը պետք է հավելյալ հարկ վճարի Իռլանդիային, քանի որ այդ երկրում կորպորացիայի հարկային արտոնությունները ներկայացված էին եղել անհամաչափ:

Գումարները կգտնվեն հիմնադրամում, քանի դեռ կորպորացիան և իռլանդական կառավարությունը կվիճարկեն Եվրահանձնաժողովի վճիռը: Նշվում է, որ գործի քննությունը կարող է մի քանի տարի տևել:

Հաղորդվում է նաև, որ Apple-ի ներկայացուցիչները նաև կմասնակցեն հիմնադրամի ստեղծմանը՝ Իռլանդիայի կառավարության հետ: Սպասվում է, որ հիմնադրամը կվարձի մեկ կամ մի քանի մենեջերի՝ ներդրումների ղեկավարմամբ զբաղվելու համար:

Հիշեցնենք, որ Իռլանդիան դեմ է Apple-ից 15 մլրդ դոլար գանձելուն: Երկրի իշխանությունները պնդում են, որ հարկային արտոնություններում ոչ մի անօրինական բան չեն եղել:
Apple-ի ղեկավար Թիմ Կուկը նույնպես հայտարարել է, որ ո՛չ Իռլանդիայի կառավարությունը, ո՛չ ընկերությունը ոչ մի հակաօրինական բան չեն արել և կարգավորողի որոշումն անվանել է «քաղաքական աղբ»:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Որ երկրները առավել մեծ դրական ազդեցություն ունեն աշխարհի վրա

Այս հարցի պատասխանը ստանալու համար Ipsos MORI-ն 25 երկրներում 18 հազար հոգու շրջանում հարցում է անցկացրել

Որոնք կլինեն աշխարհի 32 խոշորագույն տնտեսությունները՝ 2050 թվականին. PwC

PwC-ն 2050 թվականի վարկանիշը կազմել է՝ համեմատելով երկրների կանխատեսվող ՀՆԱ-ները ըստ գնողունակության պարիտետի

Թուրքիան 2 միլիարդ դոլար Է կորցրել Ռուսաստանին լոլիկի մատակարարումների արգելքից

Թուրքիայի Էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին օգոստոսի 9-ին հայտարարել Է, որ Անկարան հարկադրված կլինի պատասխան միջոցներ ձեռնարկել