Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԻՆՖՈԳՐԱՖԻԿ: ՊԵԿ-ը բացահայտել է պակաս հարկեր վճարելու նպատակով բիզնեսի արհեստական տրոհման դեպքեր

Վերադարձ լուրերի բաժին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ ստորաբաժանումը 2019-ի հունվար-նոյեմբեր ամիսներին հայտնաբերել է միմյանց հետ փոխհամաձայնեցված սկզբունքով գործող հարկ վճարողների: 39 գործող բիզնես արհեստականորեն տրոհվել է 96 հարկ վճարողի՝ պակաս հարկեր վճարելու նպատակով: Այդ մասին ասել է ՊԵԿ նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը:

Slide11-640-480

Նա նշել է, որ նույն բիզնեսը տարբեր մասերի բաժանելը հարկեր վճարելուց խուսափելու նպատակ է հետապնդում: «Այս ուղղությամբ օպերատիվ ստորաբաժանման կողմից միջոցառումները շարունակվել են, և թվով 39 դեպքով հիմնավորվել է, որ թվով 96 հարկ վճարող գործունեություն են իրականացրել միմյանց հետ փոխհամաձայնեցված սկզբունքով: Սա նշանակում է, որ 39 գործող բիզնես տրոհվել է 96 հարկ վճարողների միջև՝ շրջանառության ծավալները բաշխելու և ավելացված արժեքի հարկի դաշտում գործելուց խուսափելու նպատակով»,- ասել է Հովհաննիսյանն ու հավելեց՝ հաշվարկվել են լրացուցիչ հարկային պարտավորություններ:

«Արմենպրես»-ի հարցին, թե արդյոք լրացուցիչ ռիսկեր չե՞ն տեսնում 2020-ի հունվարից ուժի մեջ մտնող նոր փոփոխությունում, որով մինչև 24 մլն դրամ շրջանառություն ունեցող միկրոձեռնարկատիրության սուբյեկտները ստանում են հարկային արտոնություններ՝ Հովհաննիսյանը պատասխանել է՝ ռիսկեր միշտ են տեսնում: «Նման օրենսդրական փոփոխության հետևանքով ռիսկերը կարող են լինել այն առումով, որ որոշ տնտեսավարող սուբյեկտներ կարող են արհեստականորեն տեղավորվել միկրոձեռնարկատիրության համակարգով գործելու շրջանակում և ազատվել հարկերից»,-ասել է նա: Հովհաննսիյանը նաև հավելել է, որ իրենց հսկողությունն ուղղված է լինելու նշված ռիսկերը վերհանելուն, հիմնավորելուն ու հետագա ընթացքը լուծելուն:

Առանց գրավ բիզնես վարկեր` մինչև 25,000 ԱՄՆ դոլար

Տրամադրվում են նաև արտոնյալ պայմաններով գրավով վարկեր մինչև 150,000 ԱՄՆ դոլար կամ համարժեք ՀՀ դրամ՝ գրավի առկայության դեպքում գրավային արժեքի մինչև 150%-ի չափով։

Ucom-ի տեխնիկական աջակցությամբ կայացավ «Capture The Flag» հաքերային մրցույթը

Հավելենք, որ Capture the Flag (CTF)-ը համակարգչային անվտանգության մրցույթ է:

Գործընկերություն՝ վիրավորում ստացած զինվորներին օրթեզավորելու նպատակով

Ժամանակակից օրթեզների առաջին խմբաքանակը Հայաստանում է: