Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինտերնետ հասանելիության ցուցանիշները

Վերադարձ լուրերի բաժին

18:40 , 22 Փետրվար 2020

Օրբելի կենտրոնը ներկայացրել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տվյալների հիման վրա կատարած հետազոտությունը: Նախօրեին հանձնաժողովը ներկայացրել էր 2019թ. Հայաստանի Հանրապետության ինտերնետ հասանելիության ծառայությունների ոլորտի վիճակագրական ցուցանիշները:

2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ տարածք ներմուծված միջազգային «IP» հոսքերի թողունակությունը 882 000 Մբ/վ է, որը նախորդ տարվա համեմատ աճել է 54.2 %-ով:

Internet

Միաժամանակ, միջազգային «IP» տարանցման հոսքերի թողունակությանը զուգահեռ նվազել է ծառայության սակագինը: 2019թ. 1 Մբ/վ արագությամբ տարանցման հոսքի միջին շուկայական արժեքն եղել է 750 դրամ, որը նախորդ տարվա համեմատ նվազել է 25 %-ով:

Internet

Ինտերնետ հասանելիության ծառայությունների բաժանորդների թիվը 2019-ին 3087291 էր, որը նախորդ տարվա համեմատ աճել է շուրջ 6.7 %-ով, և ներառում է ինչպես շարժական, այնպես էլ ամրակցված ինտերնետ հասանելիության բաժանորդագրությունները: Օգտագործվել է առավել մատչելի՝ «բաժանորդ» եզրույթը, որը համապատասխանում է մասնագիտական շրջանակներում օգտագործվող «բաժանորդագրություն» եզրույթին:

Վիճակագրական ցուցանիշը ներկայացնում է ակտիվ բաժանորդագրությունների թիվը, այսինքն՝ բաժանորդագրության գործող պայմանագրերի հիման վրա վերջին երեք ամսվա ընթացքում առնվազն մեկ անգամ ակտիվություն՝ ծառայության օգտագործում, վճարում կամ լիցքավորում, ցուցաբերած բաժանորդագրությունները:

Internet

Ավելացել է լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման ծավալը, որի բաժանորդների թիվը 2830853 է. նախորդ տարվա համեմատ բաժանորդների թիվն աճել է 9.4 %-ով:

Internet

Ավելացել է նաև շարժական լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման ծավալը՝ 2019թ. կազմելով 2445149, և նախորդ տարվա համեմատ աճել է 9.2 %-ով:

Internet

Ամրակցված լայնաշերտ ինտերնետ հասանելիությամբ բաժանորդները 385704-ն են:

Internet
Ամրակցված լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայությունների մանրածախ շուկայում գերակշռել են օպտիկամանրաթելային արագագործ ինտերնետ հասանելիությամբ բաժանորդները, որոնց տեսակարար կշիռը շուկայում 2019-ին կազմել է շուրջ 59 %: 2018թ.-ի համեմատ այդ բաժանորդների թիվն աճել է գրեթե 19 %-ով:

Օրբելի կենտրոն

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Ոստիկանությանն ավելացել է նաև ԱԱԾ-ն

Տեղի է ունեցել պարետատան նիստը:

01.04.2020 թ.: Քննարկվել են կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման միջոցառումների ընթացքը և աջակցության նոր ծրագրերը

Ներդրումների աջակցման կենտրոնն արդեն ստացել է 11 հայտ, և դիմումների գույքագրումը շարունակվում է:

COVID-19: 01.04.2020 թ.: Տեղեկանք բացված հաշվի վերաբերյալ

Ընդհանուր գումարը՝ 822 միլիոն դրամից ավելի: Մուտքերի քանակը՝ 3100-ից ավելի: