Invalid username or password
Երևանում մեկնարկած ԵԱՏՄ միջկառավարական խորհդրի նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Եվրասիական տնտեսական միության կարևորագույն ինտեգրացիոն ուղղություններից է գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ստեղծումը և ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի աստիճանաբար ձևավորումը։
«Մենք անհրաժեշտ ենք համարում ակտիվացնել այն ջանքերը, որոնք ուղղված են ոչ խտրական հիմքի վրա էներգառեսուրսների գնագոյացման զգայուն հարցի արագ լուծմանը և դրանց տարանցմանը Միության անդամ պետությունների տարածքներով՝ այդ թվում հաշվի առնելով տարանցիկ բաղադրիչները»,- նշել է կառավարության ղեկավարը:
Նիստում քննարկվել են ԵԱՏՄ թվային օրակարգի իրականացմանը, Միության ներքին շուկայում խոչընդոտների վերացմանը, արդյունաբերության, առևտրի, մաքսային և տնտեսական ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր:
«Առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում ԵԱՏՄ թվային օրակարգի լիարժեք իրականացումը, որը մեր համագործակցության ռազմավարական ուղղություններից է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
«Մասնավորապես, մենք կարծում ենք, որ սեփական եվրասիական էկոհամակարգերի ստեղծումը կարող է նպաստել թվային ծառայությունների զարգացմանը, Միության անդրսահմանային ապրանքների ծառայությունների մասնաբաժնի ավելացմանը և թվային ծառայությունների և հարակից ապրանքների շուկաների կարգավորման հավասարակշռության ապահովմանը»,- նշել է նա:
Դիտումներ 1751
Իրանի հավանական անդամակցությունը ԵԱՏՄ-ին վերլուծել է տնտեսագետ Պանդուխտ Մարտիրոսյանը:
Բրյուսելում տեղակայված միջազգային կառույցների հետ նախատեսվում է իրականացնել ակտիվ աշխատանք:
Աշխատանքային այցով Ղազախստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ալմաթիում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին: