Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչ և ինչքան են խմում հայերը (ինֆոգրաֆիկա)

Վերադարձ լուրերի բաժին

09:42 , 22 Մայիս 2017

Որքան ալկոհոլ է սպառվում Հայաստանում։ Այս հարցի մոտավոր պատասխանը կարելի է գտնել Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) զեկույցներում։

ԱՎԾ-ն թվով 25 ապրանքների համար հաշվարկում է՝ բնեղեն արտահայտությամբ որքան է արտադրվել Հայաստանում, դրանից հանում է արտահանումը և գումարում ներմուծման ծավալը։ Ըստ այդմ ստացվում է մաքուր ռեսուրսների ծավալը, որը կարելի է ընդունել նաև որպես սպառման ծավալ։

Այդ 25 ապրանքների թվում վիճակագրությունը ներկայացնում է գինու, կոնյակի, օղու և գարեջրի սպառման ծավալները։

Մենք ԱՎԾ տվյալները բերել ենք գրաֆիկական տեսքի և անցկացրել որոշ համեմատականներ, որպեսզի պատկերն ավելի պարզ լինի։

Եվ այսպես, ինչպես տեսնում եք գծապատկերում, Հայաստանում քանակային առումով ամենից շատ սպառվում է գարեջուր՝ տարեկան 19.7 մլն լիտր (2016թ. արդյունքներով): Երկրորդ տեղում օղին է. 2016-ին Հայաստանում սպառվել է 14.4 մլն լիտր օղի։ Գինին երրորդն է սպառման ծավալներով՝ 5.2 մլն լիտր։

Ամենաքիչ սպառվողը կոնյակն է՝ 1.9 մլն լիտր (այստեղ հարկ է նշել, որ ամենից շատ հենց կոնյակ է արտադրվում՝ 21.6 մլն լիտր, պարզապես դրա առյուծի բաժինը արտահանվում է):

 

Գծապատկեր 1. Գինու, կոնյակի, օղու և գարեջրի սպառման ծավալները Հայաստանում 2016թ., հազար լիտր

alc1-kshir

Եթե ընդունենք, որ Հայաստանում չափահաս բնակիչների թիվը մոտ 2.5 մլն է, ապա կստացվի, որ մեկ բնակչի հաշվով Հայաստանում ամսական սպառվում է`

173 մլ գինի,
64 մլ կոնյակ,
481 մլ օղի,
658 մլ գարեջուր։

2016 թվականին՝ 2015-ի համեմատ, գինու և կոնյակի սպառումն ավելացել է, համապատասխանաբար, 7.7 և 0.1 տոկոսով, իսկ օղու և գարեջրի սպառումը նվազել է, համապատասխանաբար, 3.7 և 12.1 տոկոսով։

 

Գծապատկեր 2. Գինու, կոնյակի, օղու և գարեջրի սպառման ծավալների փոփոխությունը Հայաստանում 2016թ., %
alc3-growth

Իսկ երրորդ գծապատկերը ըստ խմիչքների տեսակների ցույց է տալիս՝ տեղակա՞ն արտադրանքն ենք ավելի շատ սպառում, թե՞ արտասահմանյան արտադրության խմիչքները։

Ինչպես տեսնում եք, միայն օղու դեպքում է ներմուծված արտադրանքը գերակշռում։ 2016 թվականին Հայաստանում սպառված 14.4 մլն լիտր օղուց 8.6 մլն լիտրը (մոտավորապես 60%-ը) ներմուծված արտադրանք է։

Գարեջրի դեպքում տեղականը գերակշռում է։ Տեղական և ներմուծված գարեջրի հարաբերակցությունը 83% / 17% է։ 2016-ին ներմուծվել է մոտ 3.3 մլն լիտր գարեջուր։

Գծապատկեր 3. Տեղական և ներմուծված արտադրանքի կշիռները խմիչքների սպառման կառուցվածքում, %

 alc-33

Կոնյակի դեպքում նույնպես նախապատվությունը գրեթե ամբողջությամբ տրվում է հայկականին. 1.9 մլն լիտր սպառված կոնյակի 97%-ը հայկական է (2016 թվականին սպառվել է 56.4 հազար լիտր ներմուծված կոնյակ):

Գինու դեպքում հարաբերակցությունը հետևյալն է՝ 4.9% ներմուծված, 95.1% տեղական։

Հ.Գ. – Վիսկիի, լիկյորների, շամպայնի սպառման ծավալները այս հրապարակման մեջ ներկայացված չեն։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՏՄՊՊՀ-ն և ՀԾԿՀ-ն թույլատրել են «Բիլայնի» և «Թիմի» միավորումը

Մայիսին ՏՄՊՊՀ-ն կարճել էր «Վեոն Արմենիա» և «Յուքոմ» ՓԲԸ-ների համակենտրոնացման մասին վարույթը:

Նոր փորձ միկրոբիզնեսի աջակցության գործում

«Support Armenia Fund»-ը և Էկոնոմիկայի նախարարությունը կհամագործակցեն՝ խթանելու միկրոբիզնեսի վերականգնումը:

Պետական պարտքը 7 մլրդ 721.8 մլն դոլար է

Մեկ ամսվա ընթացքում պետական պարտքն ավելացել է 5.9 մլն դոլարով: