Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչ օգուտ է տալու Հարկային օրենսգրքի ընդունումը տնտեսվարողներին. քննարկում

Վերադարձ լուրերի բաժին

18:17 , 11 Մայիս 2016

Այս օրենսդրական նախաձեռնությունը խիստ կարևոր է Հայաստանի տնտեսության հետագա զարգացման համար, հետևաբար` փաստաթղթի մասին հանրային իրազեկվածության ապահովումն առաջնային խնդիր է: Այս մասին այսօր Տնտեսական լրագրողների ակումբի կողմից կազմակերպված հանդիպման ժամանակ ասել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Տերեսա Դաբան Սանչեսը՝ խոսելով Հարկային օրենսգրքի (ՀՕ) մասին։

Այսօր շատերի համար հասկանալի չէ՝ ինչ է հարկային օրենսգիրքը, ինչով է տարբերվում ներկայումս գործող օրենքների ամբողջությունից, և ինչ է տալու տնտեսվարողներին։ Տկն Սանչեսը այս հարցը մի թեթև  պարզաբանել է՝ շեշտը դնելով առաջին հերթին օրենսդրական դաշտում առկա հակասությունների վրա։

Նա նշել է, որ Հայաստանի անկախացումից ի վեր ընդունված, հարկային դաշտին վերաբերող օրենքների, ենթաօրենսդրական ակտերի և կառավարությյան որոշումների միջև երբեմն էական տարբերություններ ու հակասություններ են ի հայտ գալիս, որոնք խնդիրներ են առաջացնում տնտեսավարողների համար: Հետևաբար, նոր ՀՕ-ի մշակումը բխում էր առաջին հերթին օրենսդրական դաշտի ներդաշնակեցման անհրաժեշտությունից։

Իսկ բիզնեսի տեսանկյունից՝ ամենակարևորը թերևս հարկային քաղաքականության կանխատեսելիությունն է։ Ըստ տկն Սանչեսի՝  հարկային օրենսդրության հաճախակի փոփոխությունները անորոշություն են առաջացնում տնտեսվարողի մոտ, ինչը բացասական է ազդում ընդհանուր տնտեսության վրա:

Կայուն օրենսդրական հենքը (այս դեպքում՝ Հարկային օրենսգիրքը) անհրաժեշտ պայման է նման տատանումներից խուսափելու համար: «Այս նախաձեռնության շնորհիվ հարկային համակարգը կդառնա առավել թափանցիկ ու կանխատեսելի` համապատասխանեցնելով համակարգը միջազգային չափանիշներին, ինչն, առաջին հերթին, կնպաստի բիզնեսի զարգացմանը»-,­ ասել է ԱՄՀ ներկայացուցիչը` ավելացնելով, որ այն թույլ կտա նաև  համակարգն առավել արդար դարձնել` ապահովելով երկրի բյուջետային ծախսերի համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները` առանց տնտեսավարողների համար խնդիրներ առաջացնելու:

Հարկ վճարողների ասոցիացիայի նախագահ, հարկային խորհրդի անդամ Փայլակ Թադևոսյանն էլ նշել է, որ նոր օրենսգիրքը կլինի միասնական փաստաթուղթ, որը ավելի հստակ կերպով է կազմակերպելու պետության ու տնտեսավարողի միջև հարաբերությունները։

Տկն Սանչեսը հատուկ ընդգծել է, որ Հարկային օրենսգիրքը մշակվել է հանրային քննարկումների արդյունքում, ինչի համար ՀՀ կառավարությունը և քաղաքացիական հասարակությունն արժանի են գովասանքի. «Նման մոտեցում քիչ երկրներում ենք տեսել»: Փ. Թադևոսյանն իր հերթին ավելացրել է,որ նոր օրենգիրքը ոչ միայն ՀՀ կառավարության, քաղաքացիական հասարակության, այլև գործարար համայնքի լայնածավալ քննարկումների արդյունք է:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Որտե՞ղ պետք է ներդրվեն սփյուռքից ներգրավված ֆինանսական միջոցները

Հաշվի առնելով առաջադրված սկզբունքները պետք է բացառել այնպիսի նախագծերը ինչպիսիք են Նաիրիտի վերագործարկումը, ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցումը

Ազատ և երջանիկ Հայաստան կառուցելու գործընթացն անշրջելի է. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին: Վարչապետն իր ելույթում, մասնավորապես, նշել է.

Մանե Թանդիլյանը կառավարությանն առաջարկել է կուտակային համակարգի պարտադիր նորմը հետաձգել մեկ տարով

«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի հետագա փոփոխությունների քննարկումները կլինեն ՀՀ կառավարության և կենտրոնական բանկի ակտիվ մասնակցությամբ