Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչ փողեր են ուղարկվում Հայաստան (գծապատկերներ)

Վերադարձ լուրերի բաժին

22:31 , 23 Ապրիլ 2017

ՀՀ Կենտրոնական բանկն ամեն ամիս հրապարակում է ֆիզիկական անձանց միջոցով բանկային համակարգի միջոցով արտերկրից Հայաստան և Հայաստանից արտերկիր կատարված փոխանցումների վիճակագրությունը՝ ըստ երկրների։ ԶԼՄ-ներն այս տեղեկատվությունը մշտապես ուշադրության կենտրոնում են պահում և հրապարակումներ պատրաստում՝ ինչպես է փոխվել գումարների ներհոսքը և արտահոսքը, որ երկրից որքան է ուղարկվել և այլն։

Սակայն ԿԲ-ն հրապարակում է նաև դրամական միջոցներին վերաբերող մեկ այլ վիճակագրություն, որը պակաս հետաքրքիր չէ։ Խոսքը վերաբերում է դեպի Հայաստան կատարվող դրամական փոխանցումներին՝ ըստ վճարային հաշվեկշռի։

Այդտեղ երկրները չեն երևում, փոխարենը՝ այս մեթոդաբանությամբ ներկայացվող տրանսֆերտների վիճակագրությունը թույլ է տալիս հասկանալ, թե Հայաստան ուղարկվող փողերը ինչ բնույթի են՝ միգրանտների աշխատարձե՞րն են, դրսում մատուցած ծառայությունների դիմաց վճարումների դիմաց վճարումնե՞րը, թե՞ այլ բան։

Այսպես, ըստ վճարային հաշվեկշռի՝ 2016 թվականին արտերկրից Հայաստան է փոխանցվել 1 մլրդ 331,3 մլն ԱՄՆ դոլար՝ 2015 թվականի 1 մլրդ 430,4 մլն դոլարի դիմաց։

Ինչպես տեսնում եք, փոխանցվող գումարների մեջ ամենամեծ կշիռն ունեն անձնական տրանսֆերտները՝ 608.7 մլն դոլար։ Կապիտալ բնույթի փոխանցումների ծավալն ամենափոքրն է՝ 17.5 մլն դոլար։

Ըստ մեծության՝ տրասնսֆերտների երկրորդ խոշոր աղբյուրը աշխատողների զուտ աշխատավարձերն են՝ 586.9 մլն դոլար։ Խոսքը վերաբերում է սեզոնային աշխատողների կողմից արտերկրում ստացված աշխատավարձին, իսկ զուտը նշանակում է, որ այն չի ներառում եկամտահարկը, տրանսպորտային ծախսերը և արտերկրում կատարված այլ ծախսումները (ընդգծենք նաև, որ այստեղ ներառված չեն նաև ՀՀ տարածքում տեղաբաշխված անկլավային տարածքում ռեզիդենտ աշխատողների ստացած աշխատավարձները):

remit-bal

Իսկ ի՞նչ է ցույց տալիս կարմիր հատվածը՝ որպես ծառայություն դասակարգված սեզոնային աշխատողների աշխատանքների դիմաց ստացված զուտ եկամուտները։ Բանն այն է, որ արտերկիր սեզոնային աշխատանքի մեկնողների մի մասի ստացած եկամուտը դասակարգվում է ոչ թե որպես աշխատավարձ, այլ որպես ծառայությունների արտահանում, քանի որ նրանց դեպքում չկան գործատու-աշխատող հարաբերություններ: 118.2 մլն դոլարը հենց այդ տեսակի եկամտի չափն է, իսկ գնահատականը տրված է՝ հիմնվելով հարցումների տվյալների վրա:

Իսկ հաջորդ գծապատկերի օգնությամբ կարող եք տեսնել, թե ինչպես են փոխվել տրանսֆերտների ծավալները վերջին 6 տարիներին՝ ըստ տեսակների։

2013 թվականից սկսած նվազել են բոլոր տեսակի փոխանցումները։ Կապիտալ տրանսֆերտները 69.2 մլն դոլարից հասել են 17.5 մլն դոլարի, անձնական տրանսֆերտները՝ 963.9 մլն դոլարից հասել են 608.7-ի, ծառայություններից ստացված եկամուտը 187.3 մլն դոլարից նվազել է մինչև 118.2 մլն դոլար, իսկ արտերկում ստացված զուտ աշխատավարձը մոտ 940 մլն դոլարից հասել է 586.9 մլն դոլարի։

 

remit-bal1

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կենսաթոշակային հեղափոխություն. Քայլ առաջին

Տնտեսագետ, ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանի հոդվածը՝ նվազագույն կենսաթոշակը 25.5 հազար դրամ սահմանելու նախաձեռնության մասին։

«Նոր Հայաստանի» տնտեսական աճը` թվերով

2018թ-ի մայիս-հուլիս ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 8.8%-ով:

Ինչ հարցեր են քննարկվել Երևանում՝ ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի խորհրդի նիստում (տեսանյութ)

ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական (ազգային) բանկերի արժութային քաղաքականության խորհրդատվական խորհրդի և Միջպետական բանկի խորհրդի նիստերի մասին