Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչ տնտեսական աճ կգրանցվի Հայաստանում և տարածաշրջանի մյուս երկրներում՝ ըստ Համաշխարհային բանկի

Վերադարձ լուրերի բաժին

16:40 , 05 Հունիս 2017

Համաշխարհային բանկը անփոփոխ է թողել 2017 թվականի համար Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը։ Ինչպես հունվարին, այժմ նույնպես ՀԲ-ն գտնում է, որ Հայաստանն այս տարի կունենա 2.7% տնտեսական աճ։ Այս մասին նշվում է ՀԲ-ի՝ «Գլոբալ տնտեսական հեռանկարներ-2017» զեկույցում:

Հիշեցնենք, որ ՀՀ 2017 թվականի պետբյուջեի հիմքում դրված է 3.2% տնտեսական աճի կանխատեսումը։ Ընդ որում, հաշվի առնելով այս տարվա առաջին ամիսների տնտեսական դինամիկան (տնտեսական ակտիվության 5.7% աճ)՝ Հայաստանում շատերը վստահ են, որ տարեվերջին կհաջողվի ապահովել կանխատեսվող 3.2%-ից ավելի բարձր տնտեսական աճ։

Նշենք նաև, որ 2018 և 2019 թվականների համար ՀԲ-ն բարելավվել է Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումները, համապատասխանաբար, 0.1 և 0.2 տոկոսային կետերով։ Ըստ ՀԲ զեկույցի, 2018 թվականին Հայաստանի տնտեսությունը կաճի 3.1%-ով, իսկ 2019-ին աճը կարագանա մինչև 3.4%։

 

GDP-GROWTH-WORLDBANK

Հարևան երկրների` Վրաստանի և Ադրբեջանի տնտեսական աճի կանխատեսումները վերանայվել են նվազման ուղղությամբ։

Այսպես, Վրաստանում 2017 թվականին տնտեսական աճը կկազմի 3.5% (հունվարյան կանխատեսումը 5.2% էր), իսկ Ադրբեջանը տարին կփակի 1.4% տնտեսական անկումով (1.2% աճի փոխարեն)։

Ռուսաստանի համար ՀԲ մասնագետները այս տարի կանխատեսում են 1.3% տնտեսական աճ։

Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներից 2017 թվականին ամենաբարձ տնտեսական աճը կանխատեսվում է Թուրքմենստանում (6.3%) և Ուզբեկստանում (7.8%):

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Ելք»-ը վարչապետի պաշտոնում կառաջադրի Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը իրավական գործընթացն ապահովելու համար

«Իրավաբանների հետ խորհրդկացության արդյունքում որոշեցինք վարչապետի թեկնածու առաջադրել»,-ասել է Գորգիսյանը:

ԿԲ հայտարարությունը՝ հիփոթեքային վարկավորման ծրագրերի մասին

Ներկայումս «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի ներքո վարկերը տրամադրվում են առավելագույնը 7.5%-ով

Սեպտեմբերյան տնտեսական ակտիվության աճը ավելի մոտեցավ զրոյին

ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2018 թվականի հունվար-սեպտեմբերի նախնական մակրոտնտեսական ցուցանիշները։