Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչ տեսք է ունենալու «Վերածնունդ» երիտասարդական ավանը (լուսանկարներ)

Վերադարձ լուրերի բաժին

22:01 , 02 Ապրիլ 2018

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է առաջիկայում կառուցվելիք «Վերածնունդ» երիտասարդական ավանի եռաչափ մշակմամբ նկարները։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը մարտի 22-ի նիստում հավանություն էր տվել «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» ՀԿ-ի ներկայացրած` Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցին հարակից 6,57 հա մակերեսով հողամասում իրականացվելիք բնակարանային ապահովության սոցիալական-ներդրումային ծրագրին:

Համաձայնություն է տրվել նաև այդ հողամասն ուղղակի վաճառքի միջոցով կազմակերպությանն օտարելուն: Արդյունքում կընդլայնվի բնակարանաշինական ծրագրերի շրջանակը, և բոլոր կարիքավոր երիտասարդ մասնագետները մատչելի պայմաններով բնակարան ձեռքբերելու հնարավորություն կունենան: Ծրագրի շրջանակում նշված տարածքում կկառուցվի «Վերածնունդ» երիտասարդական ավանը։

veracn2 veracn3

Այն կունենա շուրջ 1000 բնակարան, կանաչապատ հանգստի գոտիներ, մանկապարտեզ, կենցաղ-սպասարկման և հասարակական նշանակության տարածքներ։ Ծրագրի ներդրումային ընդհանուր արժեքը կկազմի շուրջ 52 մլրդ ՀՀ դրամ և առաջիկա 3 տարիների ընթացքում կստեղծվի մոտ 2400 աշխատատեղ։ Ծրագրի մեկնարկը նախատեսվում է 2018թ. ապրիլի 1-ին, իսկ ավարտը՝ 2021թ․ հուլիսի 1-ին։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հաստատվել է ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագիրը

Ծրագրի շրջանակում նախատեսվում է լիզինգի հիմնական գումարի 1.5 մլրդ դրամը տրամադրել մինչև 35.0 մլն դրամ կազմող լիզինգի առարկայի ձեռքբերմանը

Արևային էներգիա ՓՄՁ-ների համար. Յունիբանկի և Շտիգենի նոր առաջարկը

Օգտվելով Յունիբանկի վարկից, կարելի է ձեռքբերել արևային էլեկտրակայան, որի փոխհատուցվելիության ժամկետը կազմում է 5-7 տարի:

Կառավարության նիստը մեկնարկել է (ուղիղ)

ՀՀ կառավարության նիստը մեկնարկել է։