Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչ վարկանիշ ունեն Երևանի քաղաքապետը և վարչական շրջանների ղեկավարները՝ ըստ Gellup-ի

Վերադարձ լուրերի բաժին

16:43 , 23 Դեկտեմբեր 2016

Երևանցիները Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի վարկանիշը 5 բալանոց սանդղակով գնահատել են 4.1 միավոր։ Այս մասին են վկայում «Երևանցիները Երևանի մասին» հարցման արդյունքները, որն անցկացվում է Gellup International Association-ի կողմից։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը։

Երևանցիները գնահատել են ոչ միայն քաղաքապետին, այլ նաև մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարներին (կամ, ինչպես ասում են, թաղապետերին)։ Ամենաբարձր գնահատականը ստացել է Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը՝ 4 միավոր։ Հավասար միավորներով (3.9-ական) նրան հաջորդում են Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանը և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանը։

Մյուս վարչական շրջանների արդյունքները կարող եք տեսնել գծապատկերում։

Նշենք նաև, որ ըստ Gellup International Association-ի, «Եթե առաջիկա կիրակի օրը լինեն Երևանի քաղաքապետի ընտրությունները, ո՞ւմ կընտրեք» հարցին 800 հարցվածների 52.3 %-ը պատասխանել է ՝ Տարոն Մարգարյանին: 24.8 %-ը դժվարացել է պատասխանել, 8.3 %-ը պատասխանել է` ոչ մեկին, 3.3 %-ն ասել է, որ չի մասնակցելու ընտրություններին:

qaxaqapet-taxapeter

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Առաջիկայում անհրաժեշտ կլինի աստիճանաբար բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը. ԿԲ

ԿԲ-ն 2017թ. հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածի համար տնտեսական աճը գնահատում է 6.4%

Շաբոյանը կանխատեսում է կարագի էժանացում առաջիկա 1-2 ամիսներին

Առաջիկա ամիսներին հայաստանյան շուկայում կանխատեսվում է կարագի գների նվազում:

ԱԺ նիստը՝ ուղիղ հեռարձակմամբ

Ազգային ժողովը շարունակում է նստաշրջանի աշխատանքները