Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչ սարսափազդու նկարներ են հայտնվելու Հայաստանում վաճառվող ծխախոտի տուփերին (լուսանկարներ)

Վերադարձ լուրերի բաժին

21:20 , 12 Հունվար 2017

ԶԼՄ-ներն արդեն տեղեկացրել են, որ Հայաստանում վաճառվող ծխախոտի տուփերի վրա սարսափեցնող նկարներ կհայտնվեն։ Դա Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումն է և պարտադիր է Եվրասիական տնտեսական միության անդամ բոլոր երկրների համար։

Նկարները բոլոր երկրների համար նույնն են, մակագրությունները՝ նույնպես (յուրաքանչյուր երկրում՝ այդ երկրի լեզվով)։ Տարբեր են համապատասխան կանոնակարգի ուժի մեջ մտնելու վերջնաժամկետները։ Օրինակ, Ռուսաստանում այս կանոնակարգերը ուժի մեջ են մտնելու այս տարվա մարտի 17-ից, իսկ Հայաստանում վերջնաժամկետը նոյեմբերի 15-ն է։

Սա նշանակում է, որ Հայաստանում առանց նմանատիպ տուփերի կամ ներդիրների ծխախոտի վաճառքը լիովին կարգելվի 2017թ. նոյեմբերի կեսերից:

ԵՏՀ որոշման մեջ հստակ սահմանվում են ծխախոտի վնասի մասին նախաչգուշացնող նկարների տեխնիկական պարամետրերը։ Օրինակ, նկարը պետք է ծածկի տուփի մակերեսի առնվազն 50%-ը (ներկայիս 30%-ի փոխարեն), կետայնությունը պետք է լինի 300 dpi և այլն։

Տուփի դիմային երեսին զետեղվելու է պատկերը՝ տվյալ երկրի լեզվով մակագրությամբ, իսկ դարձերեսին՝ ռուսերենով։

Մենք ԵՏՀ համապատասխան որոշման ֆայլում զետեղված են նաև հենց բուն նկարները՝ տարբեր լեզուներով։ Դրանք թվով 12-ն են և, մեղմ ասած, հաճելի չեն։ Սակայն որքանով կնպաստեն առողջ ապրելակերպի տարածմանը, ցույց կտա ժամանակը։

cigarette1 cigarette2 cigarette3

 

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կոնվերս Բանկի վճարային տերմինալներով ԱՊՊԱ պայմանագրերի կնքումը մատչելի է և արագ

Կոնվերս Բանկի տերմինալների մասին տեղեկատվությունը հասանելի է https://www.conversebank.am/hy/terminals/ հղումով:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Թիվ 33 մասնաճյուղը կգործի նոր հասցեում

Նոր մասնաճյուղն ունի շուրջօրյա ինքնասպասարկման գոտի, որտեղ տեղադրված են բանկոմատ (cash-in) ու վճարային տերմինալ, ինչը թույլ կտա հաճախորդներին կանխիկացնել ու համալրել բանկային/քարտային հաշիվները, ավանդները, մարել վարկեր և վճարել կոմունալ ու այլ ծառայություններ 24/7 ռեժիմում:

Հայտնի են «Ոսկե ծիրան» Երևանի 16-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիր ֆիլմերը

Այս տարի փառատոնը բազում փոփոխություններ է կրել, և ի թիվս այդ փոփոխությունների՝ փոխվել են նաև փառատոնի շատ աջակիցներ, հովանավորներ: Սակայն չի փոխվել մեր գլխավոր գործընկերը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը: