Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչ պետք է իմանալ այցեքարտերի մասին

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Դայջեսթ

17:31 , 14 Հոկտեմբեր 2015

Ժամանակակից գործարար աշխարհում այցեքարտը պարտադիր է դարձել:
Այցեքարտերը լինում են մի քանի տեսակի.

– ֆիրմայի աշխատակցի ստանդարտ այցեքարտ

– ֆիրմայի աշխատակցի ներկայացուցչական այցեքարտ

– ընտանեկան այցեքարտ

– այլ տեսակի այցեքարտեր

Ժամանակակից այցեքարտերի նշանակությունը.

1. գործընկերներին ներկայանալն է,

2. ֆիրմայի եւ նրա գործունեության մասին տեղեկություններ հաղորդելը,

3. գործընկերների միջեւ գործնական շփումների իրականացումը (օրինակ` նվերներ, ծաղիկներ եւն ուղարկելիս):

Այցեքարտը պետք է լինի բարձրորակ ստվարաթղթից, մոտավորապես 5X8 չափսերի:

Ռուսաստանում ընդունված է այցեքարտի մի երեսին գրել ռուսերեն տեքստը, մյուս երեսին` անգլերեն, կամ էլ այն երկրի լեզվով, որտեղ գործարարը գտնվում է:

Սովորական այցեքարտի վրա նշվում է աշխատակցի անուն-ազգանունը, պաշտոնը, աշխատանքային հեռախոսահամարը, ֆիրմայի անունը, փոստային հասցեն, քարտուղարության հեռախոսահամարը, ֆաքսը եւն: Որոշ պաշտոնների դեպքերում, օրինակ` ապահովագրական գործակալի, փաստաբանի եւն, նշվում է նաեւ նրա տնային հեռախոսահամարը:

Այսպիսով, այցեքարտը պատկերացում է տալիս ֆիրմայի մասին. եթե այն գտնվում է կենտրոնում, դա խոսում է ֆիրմայի բարգավաճ վիճակի մասին, մի քանի ներքին հեռախոսահամարները նույնպես անուղղակիորեն ցույց են տալիս ֆիրմայի մասշտաբները:

Վերջին ժամանակներս այցեքարտերի տեսքը բավականին փոխվել է: Որոշ ֆիրմաներ իրենց աշխատակիցների համար պատվիրում են լուսանկարով այցեքարտեր` մանրամասն տեղեկություններով:

Ֆիրմայի այցեքարտի վրա նշվում է ֆիրմայի լրիվ անվանումը, նրա լոգոտիպը, փոստային եւ ինտերնետային հասցեն, քարտուղարության հեռախոսահամարները, երբեմն նաեւ հասարակայնության հետ կապերի եւ գովազդի բաժինների հեռախոսահամարները, ֆիրմայի գործունեության ոլորտները եւն: Այսպիսի այցեքարտերի նպատակը հիմնականում ֆիրման գովազդելն է:

Ընտանեկան այցեքարտի վրա նշվում է ընտանիքի գլխավորի անուն-ազգանունը` առանց նրա աշխատավայրը կամ պաշտոնը նշելու, նրա կնոջ անուն-ազգանունը, երեխաների անունները, տնային հասցեն եւ հեռախոսահամարը: Ընտանեկան այցեքարտը երբեմն կարող է օգտագործվել նաեւ գործարար կյանքում, օրինակ` երբ իրար հետ ծանոթանում են ընտանիքի գլխավորները:

Գործնական ծանոթության ժամանակ այցեքարտերը փոխանակելը պարտադիր է: Եթե հանդիպման մասնակիցներից որեւէ մեկին այցեքարտ չի տրվել, դա կարող է ընկալվել որպես անհարգալից վերաբերմունք:

Այցեքարտը պետք է դիմացինին տալ այնպիսի դիրքով, որ միանգամից հնարավոր լինի կարդալ տեքստը: Ընդ որում` այցեքարտի տերը բարձրաձայն արտասանում է իր անուն-ազգանունը: Այցեքարտը վերցնողը պետք է այն կարդա, շնորհակալություն հայտնի եւ դնի թղթապանակի, պայուսակի մեջ կամ էլ պիջակի դրսի գրպանը:

Առաջինն իր այցեքարտը ներկայացնում է ավելի ցածր պաշտոն ունեցողը, եթե պաշտոնները հավասար են, ապա տարիքով փոքրը: Եթե գործնական հանդիպումն անց է կացվում արտասահմանում, առաջինն իրենց այցեքարտերը ներկայացնում են ընդունող կողմի ներկայացուցիչները:

Չի կարելի ուրիշի այցեքարտն օգտագործել վրան նշումներ անելու համար, դա կարող է իբրեւ անհարգալից վերաբերմունք ընկալվել:

Տեղին է այցեքարտը թողնել քարտուղարին, եթե ծանոթ չեք այն մարդու հետը, ում այցելում եք:

Նշենք նաեւ, որ այցեքարտը պետք է լինի ճերմակ կամ շատ բաց գույնի թղթից, սեւ գույնն ընդունված չէ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Rolls Royce-ի հնարքը՝ արձանիկը գողերից պաշտպանելու համար (տեսանյութ)

Rolls Royce-ի արձանիկը երկար ժամանակ գողացվում էր, մինչև արտադրողը որոշեց վերջնականապես լուծել այս խնդիրը։ 

YouTube-ի ամենաբարձր վարձատրվող բլոգգերները 2017թ. Forbes-ի վարկանիշը (լուսանկարներ)

Forbes-ը հրապարակել է 2017 թվականի՝ YouTube-ի ամենից բարձր վարձատրվող բլոգգերների ցանկը։ Առաջատարը Դենիել Միդդլթոնն է՝ Մեծ Բրիտանիայից։ 26-ամյա գեյմերը տարվա ընթացքում վաստակել է 16,5 մլն դոլար։ Երկրպագուների շրջանում նա հայտնի է որպես DanTDM և 2015 թվականից YouTube-ի ամենաթանկ աստղն է։ Նրա էջը ունի 17 մլն բաժանորդ։ YouTube-ի բոլոր 10 ամենաբարձր վարձատրվող աստղերը մեկ տարվա ընթացքում՝ 2016 թվականի […]

Ինչ հարց կտային տնօրենները, եթե աշխատանքի ընդունվելու հարցազրույցը կազմված լիներ միայն մեկ հարցից

Ո՞րն է այն ամենակարևոր հարցը, որը կարող է օգնել կողմնորոշվել՝ արժե՞ տվյալ մարդուն աշխատանքի վերցնել, թե՞ ոչ։