Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչ պատասխանել «ինչո՞ւ հենց ձեզ ընդունել աշխատանքի» հարցին. Forbes

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Դայջեսթ

15:11 , 30 Սեպտեմբեր 2015

Եթե դուք այժմ աշխատանք եք փնտրում, լավ կլինի մտածեք՝ ինչ պատասխանեք «Ինչու պետք է հենց ձեզ ընդունենք այս աշխատանքին» հարցին,  քանի որ այդ հարցը ամենատարածվածներից մեկն է հարցազրույցների ժամանակ։

Ես ատում եմ այդ հարցը. այն ստիպում է աշխատանք փնտրողին հաճոյանալ գործատուին: Դա հիմար հարց է:

Դուք` պարոն կամ տիկին հարցազրուցավար, պատրաստվում եք հանդիպել մյուս թեկնածուներին, իսկ ես՝ ոչ: Դուք գիտեք, թե ինչ է հարկավոր ընկերությանը : Ձեր աշխատանքի հայտարարությունը օգտակար տեղեկատվություն չի տրամադրում,թե ինչ է իրականում կատարվում վարչությունում :

paypal

Եթե նման տեղեկատվություն լիներ կամ եթե դուք համարձակություն ունենալ անկեղծորեն պատմել ձեր խնդիրների մասին հենց հարցազրույցի ժամանակ, ես կկարողանայի ձեզ ասել, թե նախկինում ինչպես եմ լուծել նման խնդիրները։ Բայց դուք բառ անգամ չեք ասում ձեր խնդիրների մասին:

Այնպես որ, ինչպես կարող եմ ես ասել, թե ինչու պետք է ընդունեք հենց ինձ, եթե ձեր շենքում 45 րոպեից ավելի ժամանակ չեմ անցկացրել, նախկինում այստեղ չեմ աշխատել և մյուս դիմորդներին չեմ ճանաչում։

Հարցազրույց անցկացնողերից շատերը չեն պատկերացնում, թե որքան տհաճ են են այդ ավանդական հարցերը հարցազրույցների ժամանակ։ Նրանք չեն մտածում, թե որքան անհարմար կլիներ, եթե դուք հարցազրույցի նույն հարցերը տայիք հենց իրենց։

Նրանք օգտագործել են հարցազրույցի նույն ձևաչափը տարիներ շարունակ՝ առանց դրա մասին երկար մտածելու։

Դուք կարող եք ձեր հարցազրույց վերցնողին հանել իր այդ լճացած վիճակից և ստիպել մտածել ձեր պատասխանի մասին: Դուք կարող եք դուրս գալ փոքրիկ, խելոք աշխատանք փնտրողի կերպարից և անկեղծ պատասխանել, թե ինչու պետք է ձեզ ընդունել: Մոտավորապես այսպես,

Հարցազրուցավար – Ինչո՞ւ պետք է հենց ձեզ ընդունենք աշխատանքի։

Դուք – Անկեղծ, ես չեմ կարող ասել` ինչու պետք է ընդունեք հենց ինձ. ես չեմ հանդիպել մյուս թեկնածուների և չեմ էլ հանդիպի, իսկ դուք կհանդիպեք կամ արդեն հանդիպել եք։ Ավելին` դուք շատ բան գիտեք այն մասին, թե ինչի կարիք ունի ընկերություւնը:  Նկատի ունեմ այն տարրերը, որոնք ներառված չեն աշխատանքի հայտարարություն մեջ: Կարող եմ ասել միայն հետևյալը. եթե մենք աշխատելու ենք միասին, երկուսս էլ պետք է իմանանք այդ մասին: Ինչ ե՞ք կարծում:

Իհարկե, կադրերի ընտրությամբ զբաղվող ոչ բոլոր մենեջերներին դուր կգա ձեր կտրուկ պատասխանը, հետո՞  ինչ։

Եթե նրանք չհավանեն ոճը, որով դուք պատասխանեցիք այդ հարցին, գուցե լավն էլ հենց դա է։  Հնարավոր է՝ դուք անտանելի զգայիք՝ աշխատելով մի մարդու մոտ, ով գծված սահմաններից երբեք չի անցնում։

Ինչ կլինի եթե դուք ձեր հաջորդ հարցազրույցին գնաք՝ պահելով ձեզ այնպես, ինչպես իրականում կաք։ Եվ ոչ թե նմանակեք մուլտֆիլիմի հերոսին, ով քծնում է և ասում է բաներ, որ իրականում երբեք չէիք ասի։ Չե՞ք կարծում, որ սա մի տեսակ թարմություն կմտցնի։

Հնարավոր է, որ դա ձեր կարիերայի լավագույն քայլը դառնա՝ թե՛ պրոֆեսիոնալ, թե՛ անձնական տեսանկյունից։

 

Հեղինակ՝ Լիզ Ռայան

Աղբյուրը՝ Forbes

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Շվեյցարացիները մետաղադրամի հաստությամբ ժամացույցներ են թողարկել (լուսանկարներ, տեսանյութ)

Piaget մանուֆակտուրան Ժնեւի Ժամացուցային բարձր արվեստի միջազգային սալոնում ներկայացրել է ձեռքի լարքով աշխարհում ամենաբարակ ժամացույցը

Ինչու՞ են մեծ ընկերություններում արգելում խոսել աշխատավարձի մասին

Մի քանի տարի առաջ Հարվարդի համալսարանում հետազոտություն են անում, որի ընթացքում ուսանողներին տալիս են հետևյալ հարցը

5 հայտնի մոդելների չինական ամենահաջողված կրկնօրինակները (տեսանյութ)

Mercedes Gelandewagen, Range Rover, Porsche, Ford, Lexus մակնիշների առանձին մոդելներն ու դրանց չինական պատճենները