Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչ պատահեց հայկական բջջայիններին

Վերադարձ լուրերի բաժին

21:51 , 09 Սեպտեմբեր 2016

Դատելով պաշտոնական վիճակագրության տվյալներից՝ հայկական արտադրության բջջային հեռախոսների և պլանշետների արտադրությունը կանգնել է։

Այսպես, Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 696 հատ պլանշետ և 450 հատ բջջային հեռախոս։

Նույն ցուցանիշներն էին ներկայացված նաև հունվար-հունիս ժամանակահատվածի համար։ Այսինքն, դատելով այս թվերից, հուլիսի ընթացքում Հայաստանում պլանշետ ու բջջային հեռախոս չի արտադրվել։

2016թ. հունվար-մայիսին արտադրվել էր 696 հատ պլանշետ և 200 բջջային հեռախոս։ Այսինքն, արտադրված պլանշետների քանակը հունիսից այս կողմ չի փոխվել, իսկ բջջային հեռախոսների քանակը հունիսի ընթացքում ավելացել է 250-ով։

Տեղեկացնենք, որ Հայաստանում պլանշետներ և բջջային հեռախոսներ արտադրում է միայն մեկ ընկերություն՝ «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքսը» (Technology and Science Dynamics)։

Այն հունիսի 6-ին հայ սպառողին ներկայացրեց Արմֆոն (Armphone) առաջին հայկական սմարթֆոնները։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Դարձե՛ք ՎՏԲ-Հայաստան Բանկի և Mastercard-ի #cashbackմարաթոն ակցիայի մասնակից և ստացե՛ք Ձեր cashback-ը

Ակցիայի մանրամասների հետ կարելի է ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքում:

Հայտարարվել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Խորհրդի նոր կազմը

Խորհրդի կազմում ընդգրկվեցին Արթուր Յուրիի Ջավադյանը և Միխայիլ Վյաչեսլավի Զայցևը:

Քայքայված վագոն-տնակը լքել է ևս մեկ ընտանիք

Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» գործակցության արդյունքում, միայն 2020 թվականին, աջակցություն է ստացել Հայաստանի տարբեր մարզերում բնակվող 96 ընտանիք: