Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչ որոշումներ են ընդունվել ԿԲ խորհրդի դիլիջանյան նիստում

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

19:01 , 26 Նոյեմբեր 2016

Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնա-հետազոտական կենտրոնում նոյեմբերի 25-ի խորհրդի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, հաստատվել են ՀՀ ԿԲ կողմից դրամավարկային քաղաքականության գործիքների տոկոսադրույքների սահմանման օրացույցը եւ ՀՀ ԿԲ կողմից առևտրային բանկերի համար սահմանվող պարտադիր պահուստավորման օրացույցը, Դրամավարկային քաղաքականության 2016թ. չորրորդ եռամսյակի ծրագիր, դրամավարկային քաղաքականության 2016թ. երրորդ եռամսյակի կատարման հաշվետվություն պարբերականը, ՀՀ ԿԲ 2016-2017 թվականների հուշադրամների թողարկման ծրագրով նախատեսված «Հայաստան ԱՄՀ/ՀԲ անդամակցության հոբելյան» արծաթե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները:
Լրացուցիչ ներդրումային ծառայություններ մատուցելու լիցենզիաներ են տրամադրվել «ԱԼՖԱՍԵՔՅՈՒՐԻԹԻԶ» ՍՊԸ-ին եւ «ՖՅՈՒՉՐ ԿԱՊԻՏԱԼ ՄԱՐԿԵՏ» ՍՊԸ-ին:

Հաշվառվել են «ԻԶԻ ՓԵՅ» ՍՊԸ վճարահաշվարկային կազմակերպության «Տիգրան Մեծ», «Ավան», «Արաբկիր 1», «Սևան», «Վանաձոր» եւ «ԻԴՐԱՄ» ՍՊԸ վճարահաշվարկային կազմակերպության «Մաշտոց» և «Խուդյակով» մասնաճյուղերը:

Գրավատնային գործունեության իրականացման լիցենզիա է տրամադրվել «Գոլդ Սթրիթ» ՍՊԸ-ին, վերաձեւակերպվել են Ա/Ձ Արամ Ղազարյան փոխանակման կետի արտարժույթի առուվաճառքի թիվ 729 լիցենզիան (գործունեության վայրի փոփոխության հետ կապված) եւ Ա/Ձ Գոհարիկ Մինասյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 369 լիցենզիան (անձնագրի տվյալների փոփոխության հետ կապված):

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՊԵԿ-ը 2020-ի երրորդ եռամսյակում բացահայտել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման մոտ 200 դեպք

Մասնավորապես` վարչության աշխատակիցները կանխել են տարբեր երկրներից փոստային ճանապարհով, ինչպես նաև ուղեկցող ուղեբեռներով թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի ներմուծման և արտահանման մաքսանենգության 130 դեպք:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսական միջոցների ծախսերի մասին տեղեկատվություն

Հաշվի առնելով այս օրերին լրատվամիջոցներից ստացված բազմաթիվ հարցումները, հարկ ենք համարում հրապարակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կառավարությանը նվիրաբերած դրամական միջոցների տրամադրման կարգի ու այլ մանրամասների վերաբերյալ տեղեկատվությունը։

Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ

ՀՀ կենտրոնական բանկն անհրաժեշտության դեպքում կկիրառի իր գործիքակազմում առկա բոլոր գործիքները՝ երաշխավորելով գների և ֆինանսական կայունությունը։